Կիրակի, 29.06.2025, 17:36
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 14
Гостей: 14
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Սեպտեմբեր » 16 » http://armspu.am/news/n/1045/ln/am - ԿԱՅՔԻՑ
14:11
http://armspu.am/news/n/1045/ln/am - ԿԱՅՔԻՑ
Բուհի պատմությունն ու տարեգրությունը`
եռալեզու ալբոմում

13.09.2012


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի շրջանակում շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ, գիտական կոնֆերանսներ: 
 
Այդ առթիվ գիտական և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը տեղեկացրեց, որ  համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով առաջիկայում նախատեսվում է հրատարակել համալսարանի պատկերազարդ ալբոմը: 
 
Եռալեզու` հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով ալբոմը նպատակ ունի համալսարանի մանկավարժական ժառանգությունը դարձնել սերունդների սեփականությունը, ներկայացնել բուհի պատմության բոլոր շրջանները` հիմնադրումը, զարգացման փուլերը, անցած ճանապարհը, ներկան և հեռապատկերը:
 
Ալբոմը կներառի  հայ գրի ստեղծումը,  միջնադարյան Հայաստանում նշանավոր դպրոցների և վանական համալսարանների կազմակերպումը, Մանկավարժական համալսարանի հիմնադրումը, բուհի առաջին տարիները, ինչպես նաև համալսարանի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին:  
 
«Ալբոմը սկսել ենք գրերի գյուտից, քանի որ այն մեր ժողովրդի համար ամենակարևոր  պատմական անցքերից է. դրանից է սկիզբ առել մանկավարժությունը: Պատմական այդ կարևոր իրողությունն աննկատ չէր կարող մնալ մանկավարժական բուհի կողմից: Ալբոմը բավականին պատկերազարդ է, այն ամբողջությամբ պատրաստ կլինի  համալսարանի 90-ամյակին նվիրված մեծ միջոցառման ժամանակ»,-նշեց Արա Երեմյանը:
 
Ընթերցողը ալբոմի միջոցով  հնարավորություն կունենա ծանոթանալ նաև Մանկավարժական համալսարանի գործունեությանը `սկսած 1990 թվականից մինչև մեր  օրերը:
 
 


Просмотров: 1105 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/139
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz