ՀՊՄՀ գիտական գրադարանում ստեղծվում է գրական ստուդիա: Համալսարանի ստեղծագործող ուսանող-ուսանողուհիներին հրավիրում ենք լինել գրական ստուդիայի անդամ և մասնակցել դրա աշխատանքներին: Գրական ստուդիայի աշխատանքները կղեկավարի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Բոլոր ստեղծագործողները դիմեն գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին: