ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ
- «Չորեքշաբթի» գրական ակումբ անդամներին
- Գրականություն սիրողներին ու հետաքրքրվածներին
- Մշակութասերներին
ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ
- Հայաստանի գրողների միության անդամ
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևմտահայերենի ե ընդհանրապես հայերենի բաժանմունքի անդամ /24.05.2013/
Ծնվել է 1958 թ-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Նախնական ր երկրորդականկրթություն ստացել է Հալեպի Լ.Նաճարեան և Գ.Կիւլպէնկեան վարժարանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1989 թ-ին ստացել է գրականագետի մագիստրոսի վկայական: Հայկական տարբեր վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: 1992-1993 թթ-ին եղել է Հալեպի Մեսրոպեան ազգային վարժարանի տնօրեն: 1993 թ-ին հաստատվել է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում: 2013-2015 թթ-ին հայերեն է դասավանդել Բևերլի Հիլզի լեզվաբանական միջազգային քոլեջում: Հալեպում, ապա Լոս-Անջելեսում եղել է տարբեր միությունների, բարեսիրական հիմնադրամների ատենապետ, քարտուղար, խորհրդի անդամ: 2005 թ-ի սեպտեմբերի 4-ին հիմնել է «Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան»մատենաշարը:
Հրատարակել է
- «Լույս» հանրագիտարանի վեց հատոր /2062 էջ/,
- «Ամերիկահայ գրքի պատմութիւն»,
- «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն»,
- «Հայով լեզու»,
- «Ողղագրութեան նիւթերու ժողովածու. բառարան»,
- «Մեսրոպ Մաշտոց. Մեծաշքանչը»,
- «Կեանքի շարունակուող շաւիղներ»,
- «Հայ գիրքը Ամերիկայի մէջ»,
- «Սիրոյ մատեան»,
- «Բառը սահմանի վրա»,
- «Հայկական պատմվածքներ» /2017, երեք գիրք/
ևն:
Մուտքն ազատ է:
Մայիսի 11-ին, ժամը 13.00-ին |