Կիրակի, 29.06.2025, 17:16
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13101
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2010 » Դեկտեմբեր » 14 » ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - 75
13:39
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ - 75
,,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐՈՏՆ Է ԿՅԱՆՔԻՆ,,

/գիտաժողով ՀՊՄՀ-ում/


13.12.2010 թ.

     Մաթևոսյանական տարվա շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի, հայ գրականության ամբիոնի և ,,Սփյուռք,, գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի ,,Սփյուռք,, գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց համալսարանի շրջանավարտ Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, իսկ բանասիրական ֆակուլտետում մեկ լսարան կոչվեց Հրանտ Մաթևոսյանի անունով: Արարողությանը մասնակցում էին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ,,Նորք,, ամսագրի խմբագիր Ֆելիքս Մելոյանը, Հրանտ Մաթևոսյանի կինը` տիկին Վերժինեն, հարազատներ, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր:
     ,,Հայրենի հողը Մաթևոսյանը դիտարկում էր որպես սերունդների շարունակականության գաղափար, և նրա փիլիսոփայությունը բոլոր ժամանակների համար է,,,- ասաց Ռուբեն Միրզախանյանը` փաստելով, որ ցանկացած համալսարանի վարկը պայմանավորված է ոչ թե լավագույն պայմանների ու հնարավորությունների առկայությամբ, այլև նրանով, թե ովքեր են շրջանավարտները և ովքեր են դասավանդում: Նա հրապարակեց համալսարանի գիտխորհրդի որոշումը, որով սահմանվել է Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակ և որին արժանացել է բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Սիրարփի Սուրենի Գևորգյանը:
     ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը խոսեց մաթևոսյանական ավանդների, ժողովրդական ճանաչման և ստեղծած դպրոցի մասին, որից սնունդ են առնում ոչ միայն հայրենիքում, այլև նրանից դուրս: Եվ հատկանշական է մաթևոսյանական տարում մեծ գրողի վերադարձը հարազատ համալսարան:
     Նստաշրջանում զեկուցումներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենռ Ռ.Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ.Գիլավյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ասիստենտ Լ.Գալստյանը: Նրանք անդրադարձան գրողի տարբեր ստեղծագործություններին` ներկայացնելով մեր լինելության ընթացքի և մեր ապագայի գուշակման մաթևոսյանական բանաձևը:
Սիլվա ԱՍՐՅԱՆ
Ըստ` ,,Հայաստանի Հանրապետություն,, օրաթերթի
14 դեկտեմբերի, 2010 թ., թիվ 234:
Просмотров: 1663 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/185
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz