Կիրակի, 29.06.2025, 16:39
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 7 » ՀՊՄՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
13:29
ՀՊՄՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
՛՛ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ՛՛ կենսագրական հանրագիտարան



ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑԻ
ՀՊՄՀ 1976 թվականի շրջանավարտ

ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑԻ /Արթուր Համազասպի Սարգսյան/ (ծն. 05.10.1953 թ., Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, գ.Օշական) գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ /1988 թ./, Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ /2005 թ./, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ /2007 թ./: 1971 թ. ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը, 1976 թ.՝ գերազանցությամբ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչագծագրական ֆակուլտետը: 1971-1972 թթ-ին եղել է ՛՛Հայֆիլմ՛՛ կինոստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր, 1974-1976 թթ-ին՝ ՀԽՍՀ պետական պատկերասրահի նկարիչ-վերականգնող, 1977-1978 թթ-ին՝ Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչ, 1978-1980 թթ-ին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարիչ: 1980 թ-ից նկարների վրա ստորագրում է Արթուր Օշականցի: 1989 թ-ին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել և դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի Վաշինգտոն, Արլինթոն, Վերջինյա, Ալեքսանդրիա քաղաքներում, Միչիգանի համալսարանում և Մինոթավոր պատկերասրահում: 1990-1992 թթ-ին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել Լեհաստանում: 1992 թ-ին Գոթենհամ թանգարանի հրավերով հաստատվել է Լոնդոնում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել է 100-ից ավելի խմբակային ցուցահանդեսների: 2003 թ-ին Նյու-Յորքի Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից ճանաչվել է արվեստի պատմության մեջ աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր: Հիմնել և ղեկավարում է Sensational Art Group խումբը: Նկարներից գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի տարբեր պատկերասրահներում ու թանգարաններում: Արժանացել է Լոնդոնի Գրովե պատկերասրահի մեծ մրցանակի:












Просмотров: 1567 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/63
Всего комментариев: 1
1 Nelli  
0
Hrashq nkarner en...

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz