«Չորեքշաբթի»-ն ամփոփեց շաբաթվա աշխատանքները
03.05.2013
«Առաջիկայում Մանկավարժական համալսարանի «Չորեքշաբթի» գրական
ստուդիան մասնաճյուղ կունենա նաև Արցախի պետական համալսարանում. արցախցի
ստեղծագործող ուսանողների նախաձեռնությունն ու տեսակապը կօգնեն իրագործել
նրանց ցանկությունն ու ստուդիան օգտագործել որպես գրական հարթակ»,-
armspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան
Պետրոսյանցը: Վերջինս հավելեց, եթե գրական
ստուդիայի անդամներից գոնե մեկն ապագայում դառնա գրական հայտնի դեմք, ապա
մեր առաքելությունը կարող ենք համարել կատարված: Օրերս
ՀՊՄՀ գիտական գրադարանում տեղի ունեցած «Չորեքշաբթի» գրական ստուդիայի
հերթական նիստում գրադարանի տնօրենն ամփոփ ներկայացրեց նախորդ նիստից հետո
կատարված աշխատանքները, ապա ուրախությամբ նշեց` «Չորեքշաբթի»-ն ընդլայնում է
սահմանները. հայտեր կան հանրապետության այլ բուհերից, իսկ Արցախի պետական
համալսարանի համագործակցության առաջարկն իսկական անակնկալ էր: Բուհի
երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներն ու նախկին շրջանավարտներ
նիստի ընթացքում ներկայացրին իրենց
ստեղծագործությունների օրինակները, որոնք խմբագրական աշխատանքներից հետո
կդառնան ստուդիայի` «Չորեքշաբթի» /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի
հիմքը: Նիստի ընթացքում բանասիրական գիտությունների
թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, խոսելով
գրական ստուդիայի աշխատանքների մասին, ստեղծագործական աշխատանքում
կարևորեց պատկերային առանձնահատկությունը: Ստուդիայի անդամներն այնուհետ ներկայացրին մեկական նոր ստեղծագործություն, որի շուրջ ծավալվեց գրական բուռն քննարկում:
"Chorekshabti” Literary Studio Summarizes its Weekly Activities
"Chorekshabti” (Wednesday) literary studio of Armenian State
Pedagogical University will soon have a branch at Artsakh State
University: the initiative of the creative students of the Artsakh
Republic will help them fulfill their desire and use the studio as a
literary platform,” Director of the ASPU Scientific Library, Tigran
Petrosyants, said during a conversation with armspu.am. He
says if at least one of the members of the literary studio becomes a
prominent literary figure in the future, they can consider their mission
accomplished. At the recurrent sitting of the
literary studio held recently at the ASPU Scientific Library, the
Director of the Library presented in brief the work done after the
previous sitting. Then he noted with pleasure, "The literary studio is
expanding its boundaries. We have received bids from other universities
as well; the proposal of cooperation from Artsakh State University was a
real surprise.” More than 30 students and former
graduates of the University presented during the sitting the copies of
their works which will become [after editing] the basis of literary
anthology of the studio – "Chorekshabti” /New literature/. Abgar
Apinyan, President of the Writers' Union of Yerevan, Candidate of
Pedagogical Science, spoke about the activity of the literary studio,
highlighting the role of image features in creative works. Afterwards, the studio members introduced their works which stirred up heated discussion among the attendees.
http://armspu.am/news/n/1929/ln/am
|