ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՅՈՒՐԸ
ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ ԷՐ
Մայիսի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Օրվա հյուրն էր Մշակույթի հայկական ֆոնդի հիմնադիր-նախագահ Արևշատ Ավագյանը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ գրական ակումբի անդամներն արդեն հյուրընկալել են Մարինե Հայրապետյանին, Հովհաննես Պապիկյանին, Հովհաննես Սարոյանին, Վրեժ Սարուխանյանին, Արտակ Զաքարյանին, Շահե Ա Աճեմյանին, Արթուր սարկավագ Արամյանին, հյուրընկալվել է նկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոցում ու շարունակելով ավանդույթը՝ հյուրընկալել են բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մշակույթի հայկական ֆոնդի հիմնադիր-նախագահ Արևշատ Ավագյանին: Նա համառոտակի ներկայացրեց հյուրի կենսագրություն:
Արևշատ Ավագյանը պատմեց իր մանկության, պատանության, աշխատանքային գործունեության մասին: Նա հանգամանորեն անդրադարձավ ապագա մասնագիտություն ընտրելու ոդիսականին և այն հիմնավորումներին, թե ինչ ճանապարհ է անցել ու ինչ դժվարություններ հաղթահարել՝ իր նպատակին հասնելու համար:
Արևշատ Ավագյանի մասին ջերմ խոսքեր ասացին նաև նրա ուղեկիցները՝ բանաստեղծ Սուրամ Անդրանիկը /կարդաց քառատողեր Արևշատ Ավագյանի մասին/, գրող, երգիչ Արսեն Համբարյանը /կատարեց Արևշատ Ավագյանի խոսքերով ստեղծված երգերից մեկը/:
Բանաստեղծին հարցեր ուղղեցին գրական ակումբի անդամներ Վահե Խալաֆյանը /կարդաց բանաստեղծություն հյուրի ժողովածուից/, Նանա Մկրտչյանը, Աշխեն Մելիքյանը, Արմենուհի Սումբուլյանը:
Հանդիպման ստեղծագործական մասում իրենց նոր գործերը ներկայացրեցին «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Գոհար Ղազարյանը, Աշխեն Մելքումյանը, Թագուհի Պետրոսյանը, Արմենուհի Սումբուլյանը, Վահե Խալաֆյանը, Անի Մարգարյանը /կատարեց իր բառերով գրված երկու երգ/, Տաթև Պիչոյանը /նրա բանաստեղծությունը կարդաց Տիգրան ՊետրոսՅանցը/, Իշխան Բադալյանը:
Մշակութային լուսանցք բաժնում մեկական երգ կատարեցին Հրաչյան, Տաթևիկ Պիճոյանը և Արսեն Համբարյանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|