Ուրբաթ, 26.04.2024, 17:52
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մարտ » 9 » ՀՊՄՀ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:29
ՀՊՄՀ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Ստեղծագործում են համալսարանի ուսանողները

ԹԱԳՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ




ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Փողոցով քայլում են մարդիկ բյուրավոր,
Շտապելով յուրաքանչյուրն իր գործին,
Այդ հազարավոր բազմության մեջ սիրտս ցավ ապրեց՝
Մարդկանց դեմքին ժպիտների պակասը տեսնելով...

Մի՞ թե տխուր են բոլորը,
թե՞ ինձ է թվում.
Եղանակն է թաց, մռայլ,
ամպամած գարնան եղանակ:

Ուզում եմ բոլորին վարակել
լավ տրամադրությամբ, սակայն.
հազարների դեմ ես միայնակ եմ...



ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ամպը հրեղեն մի նետ արձակեց,
ճակատագիրը ներքևում ժպտաց.-
նետահարությունն էր այդ անակնկալ,
նա սպասում էր՝ իր զոհին կորած:


Եվ զոհը խանձվեց մի ակնթարթում,
Ճակատագիրը տրտմեց ինքն իրեն,
Ուզում էր զոհին փրկել, և սակայն
չէր կարող, ավա՛ղ ճակատագիրն էր:

Իսկ մենք կարծում ենք, թե մարդն է, իրավ,
Տեր ու տիրակալ այս տիեզերքում,
Սակայն նա լոկ միայն ենթակա՝
ճակատին գրված իր գրավորին:

Մենք ամբարտակներ կդնենք ճամփին,
Գետը մեզ կուլ տալ չի համարձակվի,
Օրերը կգան, կանցնեն գլխիկոր
և մեզ չեն խլի մեր ճակատագրից:



ԱՆԱՆՈՒՆ ՆԱՄԱԿ

Այրվեց թուղթը,
Այրվեց ու մոխիր դարձավ,
Այրվեց այն ամենը,
Ինչ մտածել էի այդ պահին
Ու հանձնել թղթին:

Այրվեցին հուշերս,
Մտքերս ու որոշումներս,
Այրվեցին իմ, լավից վատը գնացող
Հիշողությունները:

Մոխիր է այն դարձել հիմա՝
Կրակի բոցից վախեցած,
Հոգիս է թեթևացել,
Մաքրվել անընդհատ ինձ տանջող
Ու ցեցի նման անդադար սիրտս կրծող
Անհանգիստ մտքերից:

Այրվեց թուղթը,
Այրվեց ու մոխիր դարձավ…

Տիգրան ՊետրոսՅանցի ''ֆեյսբուքյան'' էջից

Просмотров: 983 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Gkiawc  
0
buy atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg sale</a> order atorvastatin 80mg

1 Bnzpoc  
0
order atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg tablet</a> purchase lipitor online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz