Ուրբաթ, 26.04.2024, 06:53
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հուլիս » 8 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ - ԶԵԿՈՒՅՑ 2
16:19
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ - ԶԵԿՈՒՅՑ 2

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀՊՄՀ

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

 

 

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ստեղծվելով 1922 թվականին, որպես անկախ կառույց գործել է մինչև 1925 թվականը: Այս թվականին ինստիտուտը մտցվել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ որպես հասարակագիտական ֆակուլտետ: 1930 թվականին Երևանի պետական համալսարանը կազմացրվել է մի քանի ինստիտուտների և նրա բոլոր կառույցները տրվել են կրկին բացված մանկավարժական ինստիտուտին: 1933 թվականի սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը վերականգնվել է, իսկ այդ թվականից սկսած մանկավարժական համալսարանը գործում է առ այսօր:

Մանկավարժական ինստիտուտն իր հերթին դարձել է նոր ուսումնական հաստատությունների սկզբնավորող:

1931 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ լուսավորության ժողկոմատի /նախարարության/ որոշմամբ ինստիտուտի կազմից հանվել է հեռակա ուսուցման բյուրոն և վերածվել Երևանի պետական հեռակա ուսուցչական ինստիտուտի:

1937 թվականին մանկավարժական ինստիտուտի մի քանի ֆակուլտետների բազայի վրա ստեղծվել են Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը, Երևանի երեկոյան ուսուցչական ինստիտուտը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը/ 1967 թվականին այս վերջին ինստիտուտը փոխադրվեց Վանաձոր և ներկայումս հայտնի է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ անունով/:

1945 թվականին ֆիզիկական կորլտուրայի ֆակուլտետի /բացվել է 1943 թվականին/ բազայի վրա ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Իր հերթին մանկավարժական ինստիտուտին կից ստեղծվել են Գյումրիի և Գորիսի մասնաճյուղերը:

ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ, հանրապետության հյուսիսային հատվածում ուսուցիչների խիստ պակասը մեղմելու, դպրոցական կրթության առաջընթացը խթանելու նպատակով, 1934 թվականի նոյեմբերի 4-ին բացվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը՝ միայն երեկոյան բաժնով: Այն շատ արագ դարձել է ուսումնագիտական կենտրոն և ծանրակշիռ դերակատարություն ունեցել մասնավորապես Շիրակի և Ջավախքի հասարակական-մշակութային կյանքում: Մասնաճյուղն ուներ լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական, պատմական ֆակուլտետներ: Մանաճյուղին տրվել է քաղաքի շքեղ շինություններից մեկը՝ 19-րդ դարավերջին կառուցված Առևտրային ուսումնարանի երկհարկանի շենքը: Հիշարժան է, որ այս շենքում է իր գործունեությունը 1919 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք, սկսել Երևանի պետական համալսարանը /ավելի ուշ փոխադրվել է Երևան/:

Առաջին ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է 100 ուսանող /նրանց թվում էր ապագա մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը/:

Նրանց դասավանդում էին 16 դասախոսներ:

Հիմնադիր տնօրենը /ռեկտոր/ Սամվել Մովսիսյանն էր: Նա պաշտոնավարել է մինչև 1937 թվականը:

Նրան փոխարինել է Մովսես Մարգարյանը: Վերջինս պաշտոնավարել է երկու անգամ՝ 1937-1947 և 1956-1960 թվականներին: Հենց նրա առաջին պաշտոնավարման վերջին՝ 1947 թվականին, մասնաճյուղը հանվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կազմից և վերածվել առանձին ինստիտուտի: Հատկանշական է, որ հենց նույն տնօրենի /ռեկտոր/ երկրորդ պաշտոնավարման վերջին տարում՝ 1960 թվականին, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը կրկին դարձվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: Այս անգամ մասնաճյուղի կարգավիճակը պահպանվել է մինչև 1966 թվականը: Այդ թվականից սկսած Գյումրիի մանկավարժական ինստիտուտն առ այսօր գործում է որպես անկախ կառույց:

1960-1966 թվականներին մասնաճյուղի տնօրենն է եղել պրոֆեսոր Կարապետ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է նաև ինստիտուտին անկախ կարգավիճակ տալուց հետո մինչև 1994 թվականը:

Իր գոյության առաջին տարիներին մասնաճյուղը տվել է ավելի քան 350 շրջանավարտ, որոնք լծվել են քաղաքում և հարակից շրջաններում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

Մինչպատերազմական տարիներին մասնաճյուղը ինքնահաստատվել է: Ձևավորվել են ամբիոնները, պատրաստվել են ուսումնագիտական անհրաժեշտ ծրագրերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնաճյուղի շատ ուսանողներ ու դասախոսներ մեկնել են ռազմաճակատ: Նրանցից 65-ը զոհվել են, մյուսները վերադարձել շքանշաններով ու մեդալներով /վերջիններիս թվում էր Սովետական Միության հերոս, ապագա գեներալ-մայոր Աշոտ Ամատունին/:

Մասնաճյուղ եղած տարիներին՝ 1934-1947 և 1960-1966 թվականներին, այդտեղ դասավանդել են նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Ա.Ղարիբյանը, Գ.Սևակը, Մ.Ներսիսյանը, Ա.Շահինյանը, Ա.Տեր-Մկրտչյանը, Գ.Ղարիբջանյանը, Մ.Մազմանյանը, Է.Աղայանը, գիտության դոկտորներ, վաստակաշատ պրոֆեսորներ Ա.Առաքելյանը, Բ.Թումանյանը, Ս.Գասպարյանը, Ս.Սարգսյանը, Վ.Բրուտյանը, Ա.Գալստյանը, Խ.Գուլանյանը, Ս.Սողոմոնյանը, Գ.Մինասյանը, Հ.Գաբրիելյանը, Ն.Դաբաղյանը, Ս.Աբրահամյանը, Ա.Աբրահամյանը, Հ.Ռշտունին, Վ.Քոսյանը, Հ.Ամալյանը, Հ.Փարսադանյանը, Ֆ.Ղազարյանը, Գ.Բուտաևը, Ց.Բրուտյանը, Լ.Սամվելյանը և ուրիշները:

Այդ տարիներին ընդարձակվել է մասնաճյուղի նյութատեխնիկական բազան, ստեղծվել են փայտի և մետաղամշակման արհեստանոցները, կազմակերպվել են ֆիզիկայի և այլ լաբորատորիաները, սկսել է գործել գրադարանն իր ընթերցասրահով: Բացվել են նոր՝ ռուսաց լեզվի և գրականության, պատմության, տարրական կրթության մեթոդիկայի, ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությունները: Ստեղծվել են նոր՝ մաթեմատիկական անալիզի, հանրահաշվի և երկրաչափության ամբիոնները: Ավելացել է ուսանողների թիվը:

Մասնաճյուղի հնագույն ֆակուլտետներից է ներկայիս պատմաբանասիրական ֆակուլտետը: Այն բացվել է 1935 թվականին և սկզբնապես կոչվել է լեզվագրական, ավելի ուշ՝ բանասիրական, ներկայումս՝ պատմաբանասիրական: Առաջին դեկանն է եղել գրող Անդրանիկ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է 1935-1938 թվականներին: Ֆակուլտետի կազմում հնագույն ամբիոնը հայոց լեզվի ամբիոնն է: Այն հիմնվել է 1934 թվականին, առաջին վարիչը եղել է Մկրտիչ Մկրտումյանը: Հայ գրականության հիմնադիր վարիչն է եղել Արշավիր Մխիթարյանը: Պատմության ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Հրանտ Գևորգյանը:

Հնագույն ֆակուլտետներից է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Առաջին դեկանը Գագիկ Գրիգորյանն է: Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնը գործում է 1942 թվականից: Հիմնադիր վարիչն է Գալուստ Բադալյանը: Մինչ այդ գործել են ֆիզիկայի կաբինետը /վարիչ՝ Սամվել Չիլինգարյան/, ապա՝ ֆիզիկայի լաբորատորիան /վարիչ՝ Հակոբ Շահրիմանյան/: Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնը գործում է 1930-ական թվականներից: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Մակար Կարապետյանը:

Ռուսաց լեզվի ամբիոնը գործում է 1940 թվականից: Այն առաջինը ղեկավարել է Մեխակ Հարությունյանը:

Մասնաճյուղի գրադարանը գործում է հիմնադրման պահից՝ 1934 թվականից: Գրադարանի հիմնադիր վարիչը Արտակ Սաֆյանն է: Ստեղծման ժամանակ գրադարանին տրվել են նաև հնատիպ գրքեր, որոնցից հնագույնը 1650 թվականի հրատարակություն է:

       

ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 

 

ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, հանրապետության հարավային հատվածում դպրոցական կրթության առաջընթացը խթանելու նպատակով, 1967 թվականին բացվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գորիսի մասնաճյուղը՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետներով:

Ի սկզբանե յուրաքանչյուր ֆակուլտետ տեղավորվել է հարմարեցված շենքում: Դասախոսական կազմը 90 տոկոսով դրսեկ էր:

Բացման երրորդ տարում մասնաճյուղ ընդունելության համար դիմել է 300 շրջանավարտ, նրանցից դրական գնահատական է ստացել 118 մարդ:

Բուհի ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել  2000 ուսանողի համար մասնաճյուղի շենք կառուցելու մասին: Եվ 1971 թվականի մայիսին սկսվել է համալիրի կառուցումը: 1979 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտվել է ու համալիրը շահագործվել: Ուսումնական մասից զատ կառուցվել է 250 տեղանոց դահլիճ և 600 տեղանոց հանրակացարան:

1972 թվականին մասնաճյուղի գործող ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների կողքին բացվել է նաև մանկավարժության ֆակուլտետը: Գործել են 5 ամբիոններ: 1974 թվականին բացվել է ևս մեկ ամբիոն:

1972 թվականին մասնաճյուղը տվել է առաջին 54 շրջանավարտները:

Մասնաճյուղի տնօրեններ են եղել

- Լ.Մինասյանը /հիմնադիր/,

- Շ.Սահակյանը,

- Ռ.Մովսիսյանը,

- Շահեն Օհանջանյանը,

- Տիգրան Այվազյանը:

Մասնաճյուղի ստեղծման տարում բացվել է գրադարանը, որին փոխանցվել է 25.000 միավոր դասագիրք, ուսումնական ձեռնարկ, տեղեկատու ու գեղարվեստական գրականություն:

1988 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղը հանվել է ՀՊՄՀ կազմից:

Այսօր Սյունիքի մարզի 100-ից ավելի դպրոցների տնօրենների մոտ 35 տոկոսը Գորիսի մասնաճյուղի շրջանավարտներ են: Զգալի թիվ են կազմում ուսուցիչները և տնտեսության այլ բնագավառներում աշխատողները:

         Մասնաճյուղի շատ շրջանավարտներ կամավորական ջոկատների, ՀՀ նոր կազմավորված բանակի կազմում մասնակցել են Արցախյան ազտագրական շարժմանը և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին: Նրանցից կարելի է առանձնահատուկ նշել Առնո Մկրտչյանին, որ 1988-1990 թվականներին կազմակերպել է Բերդաձորի հատվածի ինքնապաշտպանությունը: Նա 1990 թվականին խորհրդային օմոնականների կողմից ձերբակալվել ու տարվել է Բաքու՝ Բայիլի բանտ, որտեղ էլ 1991 թվականին մահապատժի է ենթարկվել: 

գիտական գրադարանի տնօրեն

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Просмотров: 1832 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/451
Всего комментариев: 2
2 Eeuyye  
0
lipitor 10mg brand <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> buy lipitor generic

1 Hkzrcg  
0
order lipitor 40mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg generic</a> lipitor pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz