Կիրակի, 29.06.2025, 15:56
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Դեկտեմբեր » 11 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
12:46
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
10.12.2013



ՀՊՄՀ գիտական գրադարանի բնագիտատեխնիկական գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած համատեղ սեմինար «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով, որը վարում էր ՀՊՄՀ տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը: Սեմինարին մասնակցում էին ֆակուլտետների ուսանողները, ներկա էին նաև կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Հակոբ Թադևոսյանը և սկզբնական կրթության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Լուսինե Պողոսյանը:

Սեմինարի ընթացում ներկայացվեց, թե ինչպես պետք է գրել գիտական հոդված, ինչպես պետք է ձևակերպել հետազոտության արդիականությունը, նպատակը, վարկածը և դրանցից բխող խնդիրները: Ուսանողներին մանրամասն ներկայացվեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը:

Ուսանողների հետ իրականացվեց նաև զրույց-քննարկում` կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման, դասապրոցեսի կազմակերպման, ուսանողների առաջադիմության, նրանց հետաքրքրությունների շուրջ: Նման սեմինար-քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Նման սեմինարները հնարավորություն են տալիս ապահովել հետադարձ կապ ուսանող-դասախոս հարաբերություններում, վերհանել ուսանողության կարիքներն ու գտնել դրանց լուծման ուղիները:

Աղբյուրը՝ ՛՛ֆեյսբուքյան՛՛ էջ:


Просмотров: 1082 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/27
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz