Կիրակի, 29.06.2025, 16:01
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Սեպտեմբեր » 25 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
15:05
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՛՛ՇՐՋԻԿ ԴԱՍԱԳՐՔԵՐ՛՛ ԾՐԱԳԻՐԸ
ԵՎ ԿԱՏԱՐՎԵՑ ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

24.09.2013 թ.



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ գրադարանի և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի համատեղ միջոցառումը նվիրված դեսպանատան ստեղծած ՛՛Շրջիկ դասագրքեր՛՛ ծրագրի ներկայացմանը: Գրադարանի ցուցավահանակներում, ցուցադարակներում, սեղանների վրա ներկայացված էին քաղաքագիտության, արվեստին, անգլերենի ուսուցմանը նվիրված շուրջ ութ տասնյակ դասագրքեր և մենագրություններ:
Միջոցառումը բացեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Նա ներկայացրեց հյուրերին՝ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նենսի ՎանՀորնին, տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին և նրա օգնական Աննա Մկրտչյանին /վերջիններս մեր համալսարանի շրջանավարտներ են/: Նենսի ՎանՀորնը խոսքն սկսեց հայերենով, ապա խոսեց անգլերեն: Նա ողջունեց ներկաներին և հաջողություն ցանկացավ ընթերցողներին, միաժամանակ նշեց, որ ուրախ է Հայաստանում նման ապահովվածության ընթերցասրահ տեսնելու համար: Աննա Մկրտչյանը և Ներսես Հայրապետյանը մեծ էկրանի վրա ցուցադրեցին դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների էջերը և բացատրեցին ինչպես կարելի մտնել այդ ցանց և օգտվել ավելի քան 70 միլիոն նյութ պարունակող ռեսուրսներից: Խոսեցին նաև շրջիկ դասագրքերի և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:
Ծրագրի ներկայացումից հետո կատարվեց գրքերի նվիրատվություն: Գրադարանին նվիրվեցին շուրջ հարյուր անուն արվեստի վերաբերյալ բարձրարժեք գրքեր ու ալբոմներ:
Նվիրատվությունից հետո Ներսես Հայրապետյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին թանկարժեք նվիրատվության համար:
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, հանրապետության այլ բուհերի գրադարանային աշխատողներ, ինչպես նաև հասարակական համակարգի այլ գրադարանների աշխատակիցներ:

Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Просмотров: 1139 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/69
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz