ՁԻԱՀ-ի դեմ պայքարում են նաև մանկավարժականի դասախոսները
24.10.2012
Հոկտեմբերի 23-ին Մանկավարժական համալսարանի մասնագիտական
որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի և «Նոր
սերունդ» մարդասիրական
կազմակերպության համատեղ ջանքերով ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության գիտական սրահում իրականացվեց ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան
նվիրված «Մանկավարժներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» թեմայով սեմինար-վարժանք, որին
մասնակցեցին բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 20 դասախոս: «Հասնել զրոյի» կարգախոսով սեմինար-վարժանքը նախատեսված էր բացառապես պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այն անցկացվեց ինտերակտիվ մեթոդներով, ինչն ավելի արդյունավետ էր նախանշված թեմայի ընկալման առումով: Սեմինար-վարժանքի
ավարտին բոլոր դասախոսներն ստացան հավաստագրեր: Նրանք իրենց
գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին` կարևորելով ստացած
տեղեկատվության անհրաժեշտությունը: Մասնակիցները
դիմեցին Մանկավարժական համալսարանի Մասնագիտական որակավորման բարձրացման և
միջբուհական համագործակցության կենտրոնի ղեկավարին, որ վերջինիս կողմից
կազմակերպվող նմանատիպ սեմինար-վարժանքները լինեն շարունակական:
http://armspu.am/news/n/1239/ln/am
|