| 
				
			 ՀԵՐԹԱԿԱՆԸ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է  Դեկտեմբերի 7-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության 
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական 
ակումբի հերթական հանդիպումը:
 
 Հրաչյան /Ժորա Հակոբյան/ և գիտական
 գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մրցութային ժողովածուի
 պատրաստության մասին տեղեկատվությունը: Նշեցին, որ ներկայացվել են 42 
հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները և 
ժողովածուն արդեն պատրաստ է:
 
 Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը 
ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող 
Գայանե Գենջոյանին /Դայանա Բելլ/ և Երևանի պետական համալսարանի լրագրության
 ֆակուլտետի ուսանող Անուշ Առաքելյանին:
 
 Տիգրան ՊետրոսՅանցը 
շնորհավորեց ակումբի անդամ, ՀՊՄՀ շրջանավարտ Հրաչյային /Ժորա Հակոբյան/ 
առաջին գրքի հրատարակման առթիվ /Հրաչյան իր առաջին գրքի ազդօրինակը սիրով 
նվիրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբին/ և Դայանա Բելլին /Գայանե 
Գենջոյան/՝ ՛՛Գրական Արմավիր՛՛ և ՛՛Նուռ՛՛ գրական ալմանախներում տպագրաված 
բանաստեղծական շարքերի համար:
 
 Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին
 Գոհար Մարտիրոսյանը, Անուշ Առաքելյանը, Արմենուհի Սումբուլյանը, Դայանա 
Բելլը, Արարատ Խաչատրյանը, Էվելինա Միրզոյանը, Գուրգեն Հարությունյանը, 
Հրաչյան, Տիգրան ՊետրոսՅանցը:
 
 Վարսինե Հայրապետյանը /Երևանի պետական 
համալսարան/ կարդաց Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, Մարիամ 
Գևորգյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Հովհաննես Թումանյանի 
ստեղծագործություններից, Նանա Մկրտչյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Պարույր 
Սւակի ՛՛Ծերանում ենք, Պարույր Սևակ՛՛ բանաստեղծությունը, Արարատ 
Խաչատրյանը՝ Համո Սահյանի ստեղծագործություններից մեկը, Սերինե 
Հովհաննիսյանը՝ մեկական ստեղծագործություն Պարույր Սևակից և Համո Սահյանից:
 Հրաչյան /Ժորա Հակոբյան/ երգեց Գուսան Շիրինի երգերից մեկը և մեկ երգ Մեծն Կոմիտասի մշակումներից:
 
 
 Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
 
 
 |