| 
				
			 ՀԱԳԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆոյեմբերի 9-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության 
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական 
ստուդիայի հերթական հանդիպումը:
 Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ստուդիայի նորեկներին՝ ՀՊՄՀ
 քիմիակենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի, ՀՊՄՀ ուսանողական գիտական 
ընկերության ներկայացուցիչ Արմենուհի Սումբուլյանին և Երևանի պետական 
համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարսինե
 Հայրապետյանին:
 Նախորդ հանդիպման ժամանակ որոշվել էր մասնակցել 
՛՛Օրանժ-Արմենիա-2013՛՛ գրական մրցույթին: Հրաչյա-Ժորա Հակոբյանը խոսեց 
արդեն կատարված աշխատանքի մասին:
 Ստուդիայի տասից ավելի անդամներ արդեն 
ներկայացրել էին երեքական ստեղծագործություն: Մրցութային 
ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը /նա նաև 
ներկայացրեց Նանա Մկրտչյանի մրցութային աշխատանքը՝ իր խմբագրությամբ/, Գոռ 
Բակումյանը, Էվելինա Միրզոյանը, Հայ-սլավոնական համալսարանի միջազգային 
հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Գրիգորյանը, 
Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի իրավագիտության 
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛ կայքի հիմնադիր 
Գուրգեն Հարությունյանը, Վարսինե Հայրապետյանը:
 
 Լիլիթ Պետրոսը 
/Մնացականյան/ ներկայացրեց Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛Հայաստան, իմ սեր՛՛ 
ժողովածուից իր ընտրած երեք բանաստեղծություն: Նույն ժողովածուից հեղինակը 
ներկայացրեց իր ընտրած երեք այլ բանաստեղծություն:Տիգրան 
ՊետրոսՅանցը խոսեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի և ՀՊՄՀ ուսանողական 
գիտական ընկերության համագործակցության մասին և նշեց, որ ստուդիան 
կմասնակցի ընկերության կազմակերպած ասմունքի փառատոնին:
 Ընդունված 
կարգի համաձայն Գոհար Մարտիրոսյանը և Հրաչյա-Ժորա Հակոբյանը ներկայացրեցին 
՛՛Մարտիկի երգ՛՛ երգը: Հնչեց նաև ՛՛ԶՈՐԱՎԱՐ՛՛ երգը /խոսք՝ Տիգրան 
ՊետրոսՅանցի, երաժշտություն՝ Լիլիթ Համբարձումյանի/:
 
 Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
 
 
 
 |