ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
19.10.2013
Հոկտեմբերի 19-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին
ՀՊՄՀ ուսանողներ Տիգրանուհի Արշակյանը, Էվելինա Միրզոյանը, Արարատ
Խաչատրյանը, Գոհար Մարտիրոսյանը, ՀՊՄՀ շրջանավարտ Հրաչյան /Ժորա Հակոբյան/,
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Վահե Խալաֆյանը,
բանաստեղծ Իշխան Բադալյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
Հրաչյան ներկայացրեց տպագրության պատրաստված իր առաջին բանաստեղծական
գիրքը՝ ՛՛Գուցե, միգուցե՛՛ վերնագրով և մեկնաբանություններով ներկայացրեց
տարբեր ստեղծագործություններ: Ստուդիայի անդամները քննարկեցին
՛՛Օրանժ-Արմենիա՛՛ ընկերության գրական մրցույթին մասնակցության խնդիրը և
որոշեցին հավաքել ստուդիայի անդամների ստեղծագործություններից
՛՛Չորեքշաբթի՛՛ անթոլոգիա և ներկայացնել մրցույթի: Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
|