Կիրակի, 07.06.2020, 10:12
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11430
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Սեպտեմբեր » 15 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
16:07
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ

14.09.2013 թ.



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի համար հոբելյանական օր էր: Ուղիղ վեց ամիս առաջ, մարտի 14-ին, ստուդիայի առաջին, հիմնադիր նիստից հետո, անընդմեջ յուրաքանչյուր շաբաթ ստուդիայի անդամները հավաքվել ու քննարկել են նոր ստեղծագործություններ: 
Ստուդիայի նախորդ հանդիպումներից հետո սա առաջինն էր, որտեղ առաջին մասում քննարկվեց Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանի ստեղծագործությունները:
Գոհարին ներկայացրեց երիտասարդ բանաստեղծուհի, Եվրոպական դպրոցի դասվար Լիլիթ Մնացականյանը /դիմել է ՀՊՄՀ հեռակա մագիստրատուրա/: Նա կարդաց Գոհարի երկու տասնյակից ավելի չափածո և արձակ ստեղծագործություններ:
Ծավալվեց քննարկում, որի ընթացքում կարծիքներ հայտնեցին Ռեգինա Ճաղարյանը, Սերինե Հովհաննիսյանը, Մանիկ Աճեմյանը, Նանա Մկրտչյանը, Արփի Վարդանյանը, Տիգրանուհի Արշակյանը /խոսքը ձևակերպեց չափածո ստեղծագործությամբ/, Գայանե Մկրտչյանը, Ազատուհի Աբրահամյանը, Նարեկ Սարգսյանը, Մարիամ Աղաբեկյանը, Աննա Թամրազյանը, Վահե Խալաֆյանը, Գուրգեն Հարությունյանը, Լիլիթ Ավագյանը, Աննա Ավագյանը, Տիգրան ՊետրոսՅանցը:
Գոհար Մարտիրոսյանը ևս խոսեց իր ստեղծագործության մասին և կարդաց մի նոր բանաստեղծություն և կատարեց երեք երգ /նա նաև ՛՛Նուբար՛՛ ավանդական երգի համույթի անդամ է/: 
Միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար Տիգրան ՊետրոսՅանցը Լիլիթ Մնացականյանին հանձնեց ձեռագործ գոբելենային նվեր:
Հանդիպման երկրորդ մասում ստուդիայի անդամներ Նանա Մկրտչյանը, Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մեկական նոր ստեղծագործություն:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները հանդիպասեղանի շուրջը միասնորեն իրականացրեցին հայկական շուրջպար:

Աննա Մարտիրոսյան
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար


Просмотров: 1160 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/77
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz