՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՛՛ Հ2 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐ
Եվս մեկ քայլ կատարվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի համահայկականացման գործում: Մայիսի 10-ին Հ2 հեռուստաընկերության առավոտյան ծրագրով, ժամը 10.45 - 11.15 րոպեներին, հաղորդում սփռվեց գրական ստուդիայի մասին: Հաղորդման հյուրերն էին ստուդիայի հիմնադիր, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ստուդիայի գրական ղեկավար, Երևանի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, համալսարանի դասախոս Աբգար Ափինյանը, ստուդիայի անդամներ, համալսարանի հայցորդ, ՛՛Գրական կյանք՛՛ թերթի խմբագիր Սուսաննա Ղազարյանը, բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Չախալյանը /Հրաշք աղջիկ/: Տիգրան Պետրոսյանցը և Աբգար Ափինյանը ներկայացրեցին գրական ստուդիայի ստեղծման պատմությունն ու արժևորեցին ներկայում դրա անհրաժեշտությունն ու դերը երիտասարդ ստեղծագործողներին հայրենի գրականության ավանդույթներին հարազատ պահելու գործում: Հաղորդման ավարտին Հասմիկ Չախալյանը, Սուսաննա Ղազարյանը, Տիգրան Պետրոսյանցը կարդացին իրենց ստեղծագործություններից:
Աննա Մարտիրոսյան գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|