92-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի փետրվարի 28-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 92-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ շաբաթ օրը բացված Էվելինա Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի մասին, նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր ցուցահանդեսը նայել է հազարից ավելի ուսանող, դասախոս ու ընթերցող, իսկ նման ցուցանիշը երազանք է յուրաքանչյուր արվեստագետի համար: Նա նաև շնորհավորեց Էվելինային ծննդյան օրվա առթիվ և երջանկություն մաղթեց նրան:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Հայաստանի ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, ջավախքցի Մհեր Խեչոյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մադոննա Մարտիրոսյանը /«Պահպանիչ արյուն»/, Էվելինա Միրզոյանը /«Արև»/, Արմենուհի Մելքոնյանը /«Եկ, արդարացնեմ»/, Միխայիլ Շահինյանը /«Արարչին»/, Մհեր Խեչոյանը /«Ծիրանենին ու հայը», «Հայրենիքը ներողամիտ է»/, Արարատ Խաչատրյանը /«Լիլիթին»/, Գևորգ Մելիքսեթյանը /«Հայրենիքը...»/, Անուշավան Հովսեփյանը /«Պիտի գնամ»/, Սիլվա Գևորգյանը /«Հիշողություն». ռուսերեն/, Հռիփսիմե Մարտինյանը /«Անվերնագիր»/, Հմայակ Մկրտչյանը /«Կյանքն է քաղցր, թե մահը»/, Մարիամ Գրիգորյանը /«Հանդիպմանը...»/, Ռուզաննա Սարգսյանը /«Հավատի թռչուն»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան. «Անվերնագիր»/, Սուսաննա Մարգարյանը /«Նորից նույնը»/, Արփինե Լազարյանը /«Ջուդի»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հայրս»/, Իշխան Բադալյանը /«Մի նեղացիր, հոգիս», «Ճանապարհ», «Մեծն Տիգրան», «Սերս անսպառ է»/, Արմեն Ջորջը /«Մաշտոց-Հայաստան»/, Հրաչյա Հարությունյանը /«Մեսրոպ Մաշտոցին», «Գրիգոր Նարեկացուն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Միխայիլ Շահինյանը, Հռիփսիմե Մարտինյանը, Հմայակ Մկրտչյանը, Արմեն Ջորջը, Արնենուհի Մելքոնյանը, Նանա Մկրտչյանը կատարեցին հայրենասիրական երգեր:
Սիլվա Գևորգյանը և Հռիփսիմե Մարտինյանը ներկայացրեցին հայրենասիրական գրական-երաժշտական միջոցառում կազմակերպելու ծրագիրի որոշ մոտեցումներ: Տիգրան ՊետրոսՅանցը հավանություն տվեց նախագծին և հորդորեց ներկայացնել բովանդակային սցենար ու պահանջեց ակումբի անդամներին ձեռնամուխ լինել միջոցառման իրականացմանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|