90-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի փետրվարի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 90-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ «Չորեքշաբթի» գրական ակումբն արդեն հանդիպում է 90-րդ անգամ: Նա փոքրիկ հաշվետվություն ներկայացրեց: Հրատարակվել է «Չորեքշաբթի Ա» գրական ժողովածուն, ակումբի երբեմնի մի քանի անդամներ հրատարակել են գրքեր, տասից ավելի ստեղծագործողների աշխատանքներ հրատարակվել են այլ գրական ամսագրերում և թերթերում, ակումբի անդամներին հյուր են եղել երկու տասնյակից ավելի մտավորականներ, հոգևորականներ: Ակումբի անդամները մասնակցել են տարաբնույթ միջոցառումների՝ հոբելյանների, ոգեկոչումների, ցուցահանդեսների, կազմակերպել են միջբուհական ասմունքի մրցույթ:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, ՀՊՄՀ պատմության և իրավաբանության ֆակուլտետի իրավաբանության հեռակա բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Մելիքսեթյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Հմայակ Մկրտչյանը /«Այդ բախտ ասվածին ես չեմ հավատում»/, Գոռ Բակումյանը /«Անվերնագիր», «Հավերժությունը դադարեց մի պահ»/, Միխայիլ Շահինյանը /«Ուրուները լռության»/, Վիկտոր Եփրեմյանը /«Տուն դարձեք»/, Անի Հովսեփյանը /«Կանչ խաղաղության», «Ներիր մենություն»/, Մարինե Սահրադյանը /«Իմ քաջ զինվոր»/, Թեհմինե Մակոյանը /«Կռիվ է տղերք», «Կտավ»/, Գոռ Վարդանյանը /«Մի հայկական ստորակետ», «Կույր աչքերով կարդացողը»/, Գևորգ Մելիքսեթյանը /«Դավաճանում եք», «Երդում»/, Միշա Թադևոսյանը /«Բանաձև»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Թող ինձ ներեն», «Բոլոր, բոլորի կենացը լինի»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան. «Բարդ խնդիր»/, Մարիամ Գրիգորյանը /«Անկարևորություններ», «Ամենագեղեցիկը», «Զսպվածությունը», «Գեղարվեստական բանաձև»/, Նանա Մկրտչյանը /«Չափազանցված են»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Հայաստան աշխարհ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ընտրություն», «Վախկոտություն»/, Իշխան Բադալյանը /«Քառյակներ»/, Արմեն Ջորջը /«Անմեղ է», «Եթե ուզում ես»/, Հրաչյա Հարությունյանը /«Հավատք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Միխայիլ Շահինյանը, Հռիփսիմե Մարտինյանը, Միշա Թադևոսյանը, Հմայակ Մկրտչյանը, Արմեն Ջորջը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր: Իր և մայրիկի՝ աշուղ Ոսկեհուրի ստեղծագործություններից կատարեց ակումբի անդամ, ՀՊՄՀ ուսանող, երգիչ-երգահան Լիլիթ Համբարձումյանը: Գոռ Բակումյանը ցուցադրեց Գոռի, Միշայի, Անիի, Նանայի, Մարիամի մատիտանկարները:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ եկող հանդիպման ժամանակ բացվելու է ակումբի անդամ Էվելինա Միրզոյանի նկարների ցուցադրությունը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|