Հինգշաբթի, 28.03.2024, 19:48
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Փետրվար » 8 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:15
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

89-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2015 թ-ի փետրվարի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 89-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի որոշմամբ ՀՊՄՀ գիտական գրադարանի 20 լավագույն ընթերցողներ, որոնց թվում «Չորեքշաբթի» գրական ակումբի հինգ անդամներ, ձմեռային արձակուրդի օրերին հանգստացան համալսարանի Աղավնաձորի բազայում: Նրանց հետ հանդիպելու համար Տիգրան ՊետրոսՅանցը փետրվարի 5-ին այցելել է Աղավնաձոր և հանդիպել հանգստացող ուսանողների հետ ու ուսանողների համար դասախոսություն կարդացել ՛՛Ապագան դուք եք կերտում՛՛ թեմայով՝ ներկայացնելով իր՝ Մանկավարժական համալսարանի երբեմնի շրջանավարտի անցած ուղին և հրատարակած գրքերից մի քանիսը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրոս Հարություն սարկավագ Քեշիշյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Հարություն սարկավագ Քեշիշյանը /«Կյանքիս սևը և սպիտակը»/, Հրաչյան-Ժորա Հակոբյանը /«Ասֆալտապատում», «Չարենցին»/, Միխայիլ Շահինյանը /«Կարոտս»/, Վահագն Մովսիսյանը /«Եթե դու գնաս»/, Մարիամ Գրիգորյանը /«Սերը», «Մարդը», «Հույսը»/, Անուշավան Հովսեփյանը /«Աղի բլիթ»/, Գոռ Վարդանյանը /«Հանդիպում»/, Արարատ Խաչատրյանը /«Երկնից կախված մի հուր տեսա»/, Հմայակ Մկրտչյանը /«Սերերը գիշերվա», «Անդարձ ճամփեքով», «Անվերնագիր»/, Ռուզաննա Սարգսյանը /«Մի մանկան բուռ սեր»/, Ալ-Վարդ Հարությունյանը /«Վերնագիրը գուցե տեղին չէ»/, Արմենուհի Մելքոնյանը /«Զինվոր եղբայր», «Արևածագ»/, Նանա Մկրտչյանը /«Անվերնագիր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Տեր իմ, օգնիր դու մարդկանց»/, Արմեն Ջորջը /«Հայաստան»/. Հրաչյա Հարությունյանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Հրաչյան, Վահագն Մովսիսյանը, Միխայիլ Շահինյանը, Հռիփսիմե Մարտինյանը, Ռուզաննա Սարգսյանը, Մարիամ Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական երգեր, ցուցադրվեցին Հրաչյա Հարությունյանի զինվորին նվիրված երգի, Տիգրան ՊետրոսՅանցի «Զորավար», «Ձեզնով սկսվեց» երգերի տեսահոլովակները:

Տիգրան ՊետրոսՅանցը դասախոսություն կարդաց «Պորտասար հուշարձանախմբի պեղումները» թեմայով՝ բացառիկ լուսանկարների ցուցադրությամբ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 961 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Dhlrdo  
0
buy lipitor 40mg online <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg generic</a> atorvastatin where to buy

1 Japtju  
0
lipitor online <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 20mg</a> buy atorvastatin without a prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz