«Չորեքշաբթիի» անդամի հաջողությունը
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի երաժշտական բաժնի ուանողուհի, տարբեր փառատոների մրցանակակիր Լիլիթ Համբարձումյանը 2014 թ-ի նոյեմբերի 22-ին երկու՝ դասական և ֆոլկ ժանրերում մասնակցել է Երևանում կազմակերպված կատարողական արվեստի միջազգային փառատոնի: Մրցույթին մասնակցում էին 18 երկրներից ժամանած երգիչ-երգչուհիներ, պարի խմբեր, տարբեր համույթներ:
Դասական ժանրում Լիլիթ Համբարձումյանը կատարել է Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ» և Արթուր Հակոբյանի «Վոկալիզ» երգերը:
Ֆոլկ ժանրում Լիլիթ Համբարձումյանը կատարել է Վլադիլեն Բալյանի «Լիրիկական» և Աշուղ Ոսկեհուրի «Ախ, թե ճար լիներ» երգերը:
Միջազգային ժյուրին բարձր է գնահատել Լիլիթի կատարումները:
Դասական ժանրում նա արժանացել է բարձրագույն /GRANPRI/, ֆոլկ ժանրում՝ Առաջին մրցանակների:
Լիլիթը ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ է: Նա երաժշտություն է գրել Տիգրան Պետրոսյանցի «Զորավար», «Ձեզնով սկսվեց» բանաստեղծությունների համար: |