87-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի հունվարի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 87-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց հունվարի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ԱՍԱԼԱ/ 40-ամյակին նվիրված հանդիսության մասին, որին մասնակցել է նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվիրակությունը: Խոսքի ընթացքում էկրանին ցուցադրվեցին միջոցառման մասին պատմող ֆոտոնկարներ:
Տիգրան ՊետրոսՅանցը հանգամանորեն ներկայացրեց ակումբի նորեկ Վահագն Մովսիսյանին /ՀՊՄՀ հեռակա բաժնի ուսանող/:
Տիգրան ՊետրոսՅանցը Մարիամ Գրիգորյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը «Կարճ պատմվածքի համար» մակագրությամբ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը /«Ուժ տուր ինձ, Տեր»/, Վահագն Մովսիսյանը /«Անվերնագիր»/, Միխայիլ Շահինյանը /«Շները», «Քիչ էր քեզ համար»/, Մարիամ Գրիգորյանը /«Երբ նայում եմ»/, Արարատ Խաչատրյանը /«Անվերնագիր»/, Ռուզան Սարգսյանը /«Կոչ հայ զինվորին», «Երանի մի օր»/, Վիկտոր Եփրեմյանը /«Մորս», «Մի աղջկա»/, Հռիփսիմե Մարտոյանը /«Տորթը»/, Ալվարդ Հարությունյանը /«Ու հիմա միայն», «Անվերնագիր»/, Անի Հովսեփյանը /«Մինչև երբ»/, Նանա Մկրտչյանը /«Կյանքը մեկ ակնթարթ է»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մարդը»/, Հրաչյա Հարությունյանը /«Փոքրիկին», հատված «Գարեգին Նժդեհ» պոեմից/, Արմեն Ջորջը /«Հիանում են»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Հիշենք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վահագն Մովսիսյանը կատարեց իր հեղինակած «Արի յար» և մի քանի այլ երգեր, Ռուզան Սարգսյանը «Իմ խաղաղ երեկոն է իջնում» և մի շարք այլ երգեր, Մարգարիտ Հովսեփյանը՝ «Նախագահի կին եմ ես» երգը, բոլորը միասին մի շարք երգեր:
Շնորհավորանք հնչեց ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի 90-ամյակի առթիվ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Կատարվեցին նրա բառերով գրված երգեր, կարդացվեցին մի քանի բանաստեղծություններ: Գոռ Բակումյանը ցուցադրեց Արմենուհի Մելքոնյանի, Անի Հովսեփյանի, Հռիփսիմե Մարտոյանի, Միխայիլ Շահինյանի, Մարգարիտ Հովսեփյանի, Տիգրան ՊետրոսՅանցի մատիտանկարները:
Ցուցադրվեց նոր երգի տեսահոլովակ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|