86-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի հունվարի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 86-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախորդ շաբաթ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը: Այնուհետև Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց դեպքի ժամանակագրության, կատարված սահմռկեցուցիչ հանցանքի անատոմիայի մասին և կոչ արեց սիրել Հայաստանը, բոլոր միջոցներով ապրել Հայաստանում, հզորացնել Հայաստանը, որպեսզի որևէ թափթփուկ չկարողանա բարեկամի անվան տակ ցավ պատճառել Հայաստանին ու հայաստանցուն:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ուրբաթ օրը հյուրընկալել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ԱՍԱԼԱ/» ներկայացուցիչ Վազգեն Սիսլյանին: Վերջինս խոսել է կազմակերպության ստեղծման 40-ամյակին նվիրված ոգեկեչում-հանդեսի մասին:
Մարիամ Գրիգորյանն առաջարկեց 2015 թ-ի տարվա ճանապարհային քարտեզում ներառել վերելք որևէ լեռնագագաթ և ասաց, որ կարելի է բարձրանալ Արագած: Տիգրան ՊետրոսՅանցը համաձայնեց առաջարկի հետ, բայց իր հերթին առաջարկեց սկսել Արայի լեռից: Հենց այդպես էլ որոշում ընդունվեց: Արմեն Ջորջն առաջարկեց «Չորեքշաբթիի» անդամներով այցելել կրակադաշտ և սովորել կրակել: Առաջարկն ընդունվեց:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Անուշավան Հովսեփյանը /«Անվերնագիր»/, Արմենուհի Մելքոնյանը /«Ես չեմ սիրում թվերի լեզուն»/, Մարիամ Գրիգորյանը /«Ընդամենը 21 գրամ» շարքից՝ «Վերջին անմահ մարդը՝ կարոտը», «Հոգիս, որ ժամանակը կտանի»/, Միխայիլ Շահինյանը /«Մի լար իմ վրա», «Լուսին»/, Արարատ Խաչատրյանը /«Անվերնագիր»/, Ալվարդ Հարությունյանը /«Փոթորիկ», «Անվերնագիր»/, Աստղիկ Հակոբյանը /«Գիշեր»/, Աշխեն Մելքումյանը /«Ես մի սիրող աղջիկ»/, Թեհմինե Մակոյանը /«Հայրենիք իմ հեգ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Կռունկի լացը», «Վրեժխնդրություն»/, Իշխան Բադալյանը /«Մի հուսահատվիր», «Տաղի ժամը հասել է», «Վասպուրականի արծիվ», «Առաջին Ադամին»/, Արմեն Ջորջը /«Ես դեռ չեմ մեծացել»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Երգդ ինձ չի գերի»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման մասնակիցներին «Ես, իրոք, դեռ չեմ մեծացել» խոսքով դիմեց Նանա Մկրտչյանը:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Հռիփսիմեն, Նանան, Արմենը, Միշան, Արմենուհին կատարեցին մի շարք երգեր:
Տիգրան ՊետրոսՅանցը կատարեց երկու հայտարարություն.
1. «Չորեքշաբթի Բ» հատորի համար ներկայացնել նոր ստեղծագործություններ:
2. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ԱՍԱԼԱ/» հրավերով հունվարի 20-ին, ժամը 18.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» 40-ամյակին նվիրված ոգեկոչում հանդիպմանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |