85-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի հունվարի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց Նոր տարվա իր առաջին և ստեղծման օրից հերթական 85-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց
«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ակումբի 2015 թ-ի աշխատանքային քարտեզի նախագիծը:
1. 50 շաբաթ - 50 հանդիպում:
2. Հունվարի 31. Հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ:
3. Փետրվարի 14. Գրական ակումբի 100-րդ հանդիպումը:
4. Փետրվարի 21. Ակումբի անդամ Էվելինա Միրզոյանի հագուստի ձևավորումների և նկարների ցուցադրություն:
5. Փետրվարի 27 /ուրբաթ/. «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես /գուցե Իսահակյանի անվան գրադարան/:
6. Փետրվարի 28. Հանդիպում «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանի հետ:
7. Մարտի 7. Հանդիպում՝ Վահե Խալաֆյանի ստեղծագործությունը:
8. Մարտի 14. Գրական ակումբի ստեղծման 2-րդ տարին:
9. Մարտի 21. Հանդիպում՝ Նանա Մկրտչյանի ստեղծագործությունը:
10. Մարտի 28. Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
11. Ապրիլի 4. Ակումբի անդամներ Մարիամ Գրիգորյանի և Աստղիկ Հակոբյանի նկարների ցուցադրություն:
12. Ապրիլի 11. Հանդիպում ազատամարտիկ, գնդապետ Գագիկ Դանիելյանի հետ:
13. Ապրիլի 18. Հայոց Ցեղասպանության թեմաներով /Սիամանթո, Հովհ.Շիրազ, ուրիշներ/:
14. Մայիսի 2. Ակումբի անդամ Գոռ Բակումյանի նկարների ցուցադրություն:
15. Մայիսի 9. Շուշիի ազատագրումը և Հայոց հաղթանակները:
16. Մայիսի 16. Հանդիպում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ:
17. Հունիսի 13. Հանդիպում՝ Իշխան և Մարինե Բադալյանների ստեղծագործությունը:
18. Հուլիսի 11. Այցելություն Զորաց քարեր /Սիսիան/:
19. Օգոստոսի 1. Հանդիպում՝ Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ ստեղծագործությունը:
20. Օգոստոսի 8. Այցելություն Խենթի և Մախլուտոյի շիրմին:
21. Օգոստոսի 22. «Չորեքշաբթի Բ» հատորի քննարկում:
22. Սեպտեմբերի 5. Հանդիպում՝ Անի Կարեյանի ստեղծագործությունը:
23. Հոկտեմբերի 10. Հանդիպում «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ:
24. Նոյեմբերի 7. Հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Ստեփանակերտում և Մարտակերտում /ժամկետը հստակեցվում է/:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Երևանի պետական համալսարանում /ժամկետը հստակեցվում է/:
* Նախատեսվում է «Չորեքշաբթի Ա» հատորի շնորհանդես Արթիկ քաղաքում /ժամկետը հստակեցվում է/:
Քանի որ աշխատանքային քարտեզն արդեն հրատարակվել էր ու հանդիպման մասնակիցները գիտեին, կարճ քննարկումից հետո ընդունվեց: Միաժամանակ Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ընթացքում հնարավոր են հստակեցումներ, բայց ամեն դեպքում առաջնորդվելու են սույն աշխատանքային քարտեզով:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Միխայիլ Շահինյանը /«Թխպակալ երկինքը բացվում է», «Զարգացած այս տարում»/, Արմենուհի Մելքոնյանը /«Քամի էր, լույս էր»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Ինչքան պիտի մարդը փախչի», անգլերեն գրած, ապա հայերենի թարգմանած «Երբ արտասվել չէի իմանում» էսսեն/, Ալվարդ Հարությունյանը /«Մարդ եղեք, մարդիկ», «Անվերնագիր»/, Մարիամ Գևորգյանը /«Մտքերի արահետներով», «Ես չգիտեմ»/, Անի Հովսեփյանը /«Հոգու ապավեն», «Հոգուս աղոթքը»/, Միշա Թադևոսյանը /«Ծանոթ՝ անծանոթին», «Մի նոր աշխարհ եմ ուզում»/, Վահե Խալաֆյանը /«Չասված խոսքեր», «Կյանքս քեզ նվիրեցի, սիրելիս»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Արցունքն աչքերիս»/, հյուր Զավենը /«Յոթ կողպեքի տակ», «Ինձ մոռացել է», «Հավատ, սեր»/, Վիկտոր Եփրեմյանը /ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի աշխարհագրության բաժնի ուսանող, 3-րդ կուրս «Ես հայ եմ»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Ձեզնով ծնվեց կրկին» երգի տեքստը/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Հռիփսիմեն, Արմենը, Միշան կատարեցին «Դլե յաման» երգը, հանդիպման բոլոր մասնակիցներով՝ «Կարմիր կակաչներ» երգը, Արմենը «Զարթնիր, լաո» երգը: Խմբովի կատարվեցին մի քանի երգեր:
Տիգրան ՊետրոսՅանցը Հռիփսիմե Մարտինյանին նվիրեց անգլերեն լեզվով գիրք, իսկ մի խումբ ակումբակիցների «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ, բանաստեղծ Հովհաննես Սարոյանի «Երգող ձկնիկը» նկարազարդ բալլադը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|