Ուրբաթ, 26.04.2024, 13:04
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Նոյեմբեր » 15 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
17:54
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

77-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոյեմբերի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 77-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նոր անդամ, ՀՊՄՀ կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Թեհմինե Մակոյանին /զինվորական մանկավարժ/:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նոյեմբերի 13–ին Արցախի սահմանին թշնամու կողմից իրականացված սադրանքի` խոցված հայկական անզեն ուղղաթիռի մասին: Նշեց որ զինադադարի անցած քսան տարիների ընթացքում թշնամու կողմից իրականացված ամենամեծ սադրանքն էր ուղղաթիռի խոցումը: Նա կոչ արեց ակումբի անդամներին, ովքեր սահմանում ծառայող բարեկամներ ունեն, որ համոզված լինեն, որ ոչ մի սադրանք չի փոխի իրերի դրությունը` Արցախի սահմանը անխախտ է և ցանկացած սադրանքի տրվելու է մի քանի անգամ ավելի ծանր պատասխան:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմեն Ջորջը /«Հայրենիք»/, Նանա Մկրտչյանը /«Դատարկվել եմ», «Երջանկության բանաձև»//, Գայանե Ղազարյանը /«Դու վերադարձար»/, Միշա Թադևոսյանը /«Օր 2–րդ»/, Աշխեն Մելքումյանը /«Կարոտ»/, «Դու սիրում ես ինձ»/, Աստղիկ Հակոբյանը /«Աքրոստիկոս», «Տարիներն արագ», «Իրական հեքիաթ»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Ներիր և հարգիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանի տասնամյա թոռնուհին` Մարին, կարդաց Պարույր Սևակի «Մեզ հայ են ասում» բանաստեղծությունը, Գայանե Ղազարյանը կարդաց Պարույր Սևակի «Այդ անուղղելին» բանաստեղծությունը, Միշա Թադևոսյանը կարդաց Համո Սահյանի բանաստեղծությունը:
Արմեն Ջորջը կատարեց «Կարինե» օպերայի երգերից մեկը: Թեհմինե Մակոյան – Գայանե Ղազարյան զույգը կատարեց «Խեղճ Մշեցին», Թեհմինե Մակոյանը` «Գետաշեն» երգերը, Աստղիկ Հակոբյանը` կատակերգ:

Անի Կարեյանը խոսեց վերջերս ընթերցած Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի մասին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 1144 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/23
Всего комментариев: 1
1 Wsrzsn  
0
purchase lipitor online cheap <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg online</a> atorvastatin 80mg price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz