Երեքշաբթի, 17.05.2022, 00:31
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11461
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Նոյեմբեր » 9 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:45
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

76-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոյեմբերի 8-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 76-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում նշեց, որ նոյեմբերի 10-ին «Նարեկացի» արվեստի միության ճեմասրահում բացվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողներ Անիի, Աստղիկի, Հասմիկի, Մանիկի, Թերեզայի, Տաթևի, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Գոռ Բակումյանի և իրենց դասախոս Սևադա Սարգսյանի համատեղ ցուցահանդեսը: Նա կոչ արեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին մասնակցել ցուցահանդեսի բացմանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը /«Վայրկյանական թուլություն»/, Մարիամ Գևորգյանը /«Մաթեմատիկական զուգահեռներ»/, Միշա Թադևոսյանը /«Ակնթարթ», «Աննկատ փոփոխություն»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Կյանք»/, Իշխան Բադալյանը /«Ուռկանդ վերցրու գնա այստեղից», «Մի կանգնիր, սիրելիս», «Տունդ Հայաստանն է, որդիս», «Դու ոչինչ չունես»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Մարտիկի երգը» երգը, Նանա Մկրտյան և Մարիամ Գևորգյան զույգը՝ «Հոյ իմ նազանի յարը» երգը, Միշա Թադևոսյանը` «Սարերի հովին մեռնեմ», «Վարդ սիրեցի», «Կռիվ ենք գնում» երգերը, Աստղիկ Հակոբյանը` «Զարթիր լաո» երգը: Նորեկ Փիրուզա Ղազանչյանը կարդաց երկու բանաստեղծություն:

Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Տիգրան ՊետրոսՅանցի, Արմեն Ջորջի, Մարգարիտա Հովսեփյանի, Աստղիկ Հակոբյանի, Աշխեն Մելքումյանի, Միշա Թադևոսյանի մատիտանկարները:

Նանա Մկրտչյանի երեք վիպակները տեղադրվեցին «Չորեքշաբթի» գրական ակումբի էջում: Առաջիկայում տեղի է ունենալու այդ երեք գործերի քննարկումը:

Վերջում ցուցադրվեցին Սերենիկ Հովհաննիսյանի պատրաստած «Արամ Մանուկյան», «Զորավար» երգերի տեսահոլովակները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 793 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/31
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz