Չորեքշաբթի, 01.12.2021, 08:39
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11327
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հոկտեմբեր » 15 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:14
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

72-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 72-րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում նշեց, որ ինչպես մեկ տարի առաջ ուղիղ այս օրը՝ հոկտեմբերի 11-ին, այնպես էլ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տոնական օր է: Այսօր նշվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Նա նշեց, որ այս տոնակատարության սկիզբը համընկել է իր պատանության տարիներին: 9-րդ դասարանում էր, որ առաջին անգամ տեղի ունեցավ տոնակատարությունը: Ինքն էլ մասնակցել է այդ առիթով անցկացված գրական մրցույթին «Էրեբունի» չափածո ստեղծագործությամբ, որի համար արժանացել է խրախուսանքի և որից մի փոքրիկ հատված տպագրվել է այն օրերի «Խորհրդային Հայաստան» թերթում: Նա նշեց, որ տոնը պարտադիր է, գեղեցիկ է և միշտ պիտի նշել:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Աստղիկ Հակոբյանը /«Քառյակներ»/, Աշխեն Մելքումյանը /«Ձեզ», «Իմ երազը»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Գետը ծաղկել է»/, Արփինե Լազարյանը /«Գայլային օրենք»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Ծաղկած խնձորենի»/, Իշխան Բադալյանը /«Քառյակներ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Իմ Երևան» երգը, Վարդ/իթեր/ Կարապետյանը՝ «Մայրս» երգը: Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Հռիփսիմե Մարտինյանի, Արմենուհի Մելքոնյանի, Նաիրա Հարությունյանի, Արփինե Լազարյանի, Աշխեն Մելքումյանի, Մարգարիտա Հովսեփյանի մատիտանկարները:

Տիգրան ՊետրոսՅանցը Գոռ Բակումյանին նվիրեց ալբոմ, Նանա Մկրտչյանին՝ գրական ստեղծագործություն: Նա շնորհավորեց Արմենուհի Մելքոնյանին ծննդյան օրվա առթիվ:

Հանդիպման ավարտին բոլորը միասին կատարեցին «Էրեբունի-Երևան» երգը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 1016 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/30
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz