Կիրակի, 29.06.2025, 15:07
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12770
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Օգոստոս » 22 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
12:31
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

64-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 13-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 64-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, խորհրդահայ շրջանի անվանի գրող, պատմավիպասան Զարզանդ Դարյանի թոռանը` Վարդան Մովսիսյանին

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց պետական կառավարման ձևերից մեկի` միապետական կառավարման մասին, նշեց, որ դեռևս 1987 թ-ին ինքը ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որն այնուհետև 1992-2006 թթ-ին գործել ու մասնակցել է Հայաստանում քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներկայումս ևս Հայաստանում միապետական գաղափարախոսության կրողներ կան, ովքեր աշխատանք են տանում Հայաստանում այդ գաղափարախոսության հիման վրա լուրջ քաղաքական կառույց ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, գործող խմբերի, այդ խմբերի աշխատանքը միավորելու հեռանկարների մասին պատմեց Արթուր Արամյանը: Ծավալված քննարկման ժամանակ տրվեցին շատ հարցերի պատասխաններ:

Հանդիպման երկրորդ բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը, Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 986 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/51
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2014  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz