Ուրբաթ, 29.03.2024, 16:13
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունիս » 20 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:41
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀՅՈՒՐԸ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ ԷՐ

Հունիսի 18-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր գրող, արվեստաբան, երգիչ, հեղինակային երգերի կատարող Արսեն Համբարյանը:

Տիգրան ՊետրոսՅանցն իր խոսքում նշեց, որ Արսեն Համբարյանի հետ համագործակցում է 2006 թվականից: Նա այն հայ մտավորականներից է, որ իր դիրքորոշմամբ, ազգային դիմագծով, հասարակական հարթակում ունեցած ներկայությամբ ու դերակատարմամբ կատարյալ ազգային մտավորականի կերպար է: Թեև ստացել է տեխնիկական կրթություն, ավարտել է պետական ճարտարագիտական համալսարանի ռոբոտատեխնիկական բաժինը, բայց Վաղ միջնադարի, Վերածննդի ժամանակների գործիչների նման բազմազբաղ է ու տեխնոկրատ լինելուն զուգահեռ հետաքրքիր գրող է, բանաստեղծ, արվեստաբան, երգիչ, երգահան, հեղինակային երգերի կատարող, ազգաբան: Եվ, որ ամենակարևորն է, միշտ այնտեղ է, որտեղ ազգային խնդիրներ են արծարծվում ու լուծում փնտրում: Բազմազբաղության ծիրում ժամանակ է գտնում լինելու Մշակույթի հայկական ֆոնդի ամենագործուն անդամներից, ամենամյա այցով Պատմական Հայաստանի վերակերտող-վերաներկայացնողներից մեկը: Նա նաև լավ հայր է: Եվ օգտվելով առիթից ջերմորեն շնորհավորեց հանդիպման մասնակից Արսեն Համբարյանի դստերը՝ Լուսինեին, որ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը և հաջողությամբ ընդունվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան:

Արսեն Համբարյանը խոսեց իր անցած ճանապարհի, գրելու պահանջի, երգելու, երգ ստեղծելու առանձնահատկության, իր կյանքում դրանց ուղղակի անհրաժեշտության մասին:

Խոսքին զուգահեռ Արսեն Համբարյանը կատարեց իր հին և նոր երգերից մի քանիսը, իսկ դուստրը՝ Լուսինե, կարդաց նրա բանաստեղծություններից:

Հանդիպման մասնակից Շուշան Հակոբյանը «Ֆեյսբուքյան» իր էջում գրել է. «Ներկա գտնվեցի ՀՊՄՀ գիտական գրադարանի "Չորեքշաբթի" գրական ակումբի հերթական հանդիպմանը, որը հյուրընկալել էր գրող, արվեստաբան, երգիչ, հեղինակային երգերի կատարող Արսեն Համբարյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեց հայ խոսքի ու երգի ճշմարիտ արվեստը, դրանց ակունքները, հեղինակի նորաստեղծ հեքիաթաշարը, ինչպես նաև նրա ստեղծագործություններում տեղ գտած խորիմաստ առակները, որոնք ըստ հեղինակի կանխատեսելի են անակնկալ դժվարություններով լի կյանքի վաղվա օրվա համար: Անչափ գեղեցիկ էին հանդիպման ժամանակ հնչած կատարումները գրված Մովսես Խորենացու, Պարույր Սևակի, Արևշատ Ավագյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա, որոնց երաժշտական կյանք է տվել հենց ինքը՝ Արսեն Համբարյանը»:

Ակումբի անդամ Գայանե Ղազարյանն իր «Ֆեյսբուքյան» էջում գրել է. «Պարոն Արևշատ Ավագյանը իր հրաշք նկարներից մեկը ստեղծեց «Չորեքշաբթի» գրական ակումբում, հենց հանդիպման ժամանակ,նա նկարում էր գրիչով՝ ստվարաթղթի վրա, նկարը կոչեց «Մտապատկեր»: Ես հպարտ եմ, որ այդ պահին նրա կողքը նստած էի և հետևում էի նկարի ստեղծման ողջ ընթացքին: Նկարի գրումը ավարտվեց Արսեն Համբարյանի «Վահագն» երգի կատարման Ժամանակ»:

Բանաստեղծ, նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանն այսպես բնութագրեց Արսեն Համբարյանին. «Չճանաչել Արսեն Համբարյանի գործերը, կնշանակի արդի հայ գրականության մեջ մի շատ կարևոր էջ թողնել դատարկ»:

Արսեն Համբարյանի մասին ջերմ խոսքեր ասացին գրական ակումբի անդամներ Սերինե Հովհաննիսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/: Նրանք կարդացին գրողի առակների գրքից իրենց առանձնացրած առակները:

Հանդիպման մասնակից գրական ակումբի անդամներին շնորհակալության խոսք ուղղելով հանդիպման համար Արսեն Համբարյանը կոչ արեց երբեք չհեռանալ ազգային արմատներց, քանի որ միայն այդպես մեր հայ տեսակը կարող է հարատևել այս մոլորակի վրա: Նա ՀՊՄՀ գրադարանին նվիրեց իր «Մարդանոց», «Առակներ» գրքերը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:


Լուսանկարները՝ Սերինե Հովհաննիսյանի

Просмотров: 1022 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/47
Всего комментариев: 2
2 Dgdxsk  
0
buy cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> buy atorvastatin 80mg without prescription

1 Ivioaz  
0
atorvastatin brand <a href="https://lipiws.top/">brand atorvastatin 10mg</a> lipitor order

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz