Երեքշաբթի, 18.02.2020, 03:50
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11421
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունիս » 8 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:32
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀՅՈՒՐԸ ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԷՐ

Հունիսի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:


Տիգրան Պետրոսյանցը շնորհավորական խոսք ասաց ակումբի անդամներ Գուրգեն Հարությունյանին /Մոսկվայի նոր իրավաբանական համալսարան/, Սիրանուշ Ստեփանյանին /ՀՊՄՀ/ մագիստրոսական և Տիգրանուհի Արշակյանին /ՀՊՄՀ/՝ բակալավրական քննությունները գերազանց հանձնելու համար:


Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հանդիպմանը մասնակցող ակումբի երեք տասնյակից ավելի անդամներին բնութագրելով յուրաքանչյուրին:
Նա համառոտ ներկայացրեց նաև հյուրի՝ Արմինե Հայրապետյանի կենսագրությունը. «Արմինեն ծնվել է 1976 թ-ի օգոստոսի 31-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոցը: 1993-1998 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:
Հեռուսատեսային առաջին բեմելն ունեցել է 5 տարեկանում՝ հանրային հեռուստատեսության եթերում մեներգելով մանկական «Ոսկե ձկնիկը» օպերետի գլխավոր դերում: Դպրոցական տարիներից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական փառատոների և համերգների, արժանացել գլխավոր մրցանակների («Խաղաղության փառատոն», Արտեկ, 1991, գլխավոր և «Հանդիսատեսի համակրանք» 1-ին մրցանակ, «Նոր Անուններ», Երևան -1991, 1-ին մրցանակ):
Հեղինականային ստեղծագործություններով սկսել է հանդես գալ 1992 թ-ից:
1994 թ-ից մասնակցել է հանրապետական հեղինակային երգի մի շարք փառատոների, համերգների, մրցույթների, այդ թվում՝ 1999 թ-ին ճանաչվել է «Լավագույն երիտասարդ ստեղծագործող կատարող», 2006 թ-ին՝ «Նարեկացի» երիտասարդ ստեղծագործողների մրցույթում հաղթող «Հեղինակային երգ» անվանակարգում:
Հեղինակի որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական ֆիլմերում /Մաիտե ժարդեն, «Հիշողության խոռոչները» (Ֆրանսիա), Վրույր Թադևոսյան, «Պատերազմից հետո»/:
«Ես ետ կգամ» (2005) և «Բարև» (2011), ինչպես նաև «Հեղինակային երգի հավաքածու» N1 և N2 ձայներիզներում տեղ է գտել հեղինակի երգերի միայն փոքր մասը: Հեղինակը նախընտրում է հանդես գալ առավելապես կենդանի կատարումներով, ինչպես փոքրածավալ փակ, այնպես էլ բացօթյա համերգներում:
Ստեղծագործական գործունեությանը զուգընթաց զբաղվում է սիրելի մասնագիտությամբ` հետազոտություններ իրականացնելով Հայաստանի հնագիտական մի շարք վաղագույն հուշարձաններում, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Երկու որդիների մայր է»:

Տիգրան ՊետրոսՅանցն Արմինե Հայրապետյանին նվիրեց շուրջ հիսուն տարի առաջ Ապարանի Քասաղ գյուղի մոտ գտնվող բնակատեղից պեղած մ.թ.ա. երկրորդ հազարամյակի մի փոքրիկ ու գեղեցիկ սափոր:

Արմինե Հայրապետյանը խոսեց իր հետաքրքրությունների, մասնավորապես հնագիտություն ուսանելու, դրանով սեփական ինքնագիտակցությունը ձևավորելու և պեղումներ իրականացնելու մասին: Խոսեց նաև լեզուներ ինքնուրույն սովորելու և ընդհանրապես լեզուներ գիտենալու մասին: Բայց նաև շեշտեց, որ ցանկացած լեզվի կարելի է տիրապետել մի միայն սեփական լեզվին լավագույնս տիրապետելու դեպքում: Երկար խոսեց երգով տարվելու և երգեր գրելու ու կատարելու մասին: Խոսակցությանը զուգահեռ նա իր երգերից հինգ կատարում նվիրեց երիտասարդներին, ինչպես նաև կարդաց իր գողտրիկ բանաստեղծություններից մի քանիսը:

Ակումբի անդամներ Սուսաննա Մինասյանը, Աշխեն Հակոբյանը ջերմ ու հուզական խոսք ասացին Արմինե Հայրապետյանի մասին: Անակնկալ էր Արմինեի հետ նույն դպրոցում սովորած Լուսինե Զաքարյանի խոսքը, որ ծափերով ընդունվեց:

Գաթան պատրաստել է ակումբի անդամ Սուսաննա Մինասյանը:


Իրենց նոր ստեղծագործություններից կարդացին նաև ակումբի անդամներ Քնարիկ Հովհաննիսյանը, Սիրանուշ Ստեփանյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Գայանե Ղազարյանը, Աշխեն Մելքումյանը:

Հանդիպման ավարտին Հրաչյան կատարեց «Կարինե» օպերետից մի երեգ ու նրան ձայնակցեցին հանդիպման գրեթե բոլոր մասնակիցները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 626 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/8
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz