Երեքշաբթի, 27.10.2020, 20:39
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11269
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մայիս » 18 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:49
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՅՈՒՐԸ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆՆ ԷՐ

Մայիսի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ /ASALA/ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ Վազգեն Սիսլյանը:

Տիգրան ՊետրոսՅանցն իր խոսքում նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանը խիստ կարևորում է հայ դպրոցականների, ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործը և ստեղծելով ստեղծագործող ուսանողների-երիտասարդների գրական ակումբ՝ պարբերաբար ակումբի անդամների համար հանդիպումներ է կազմակերպում ազգային-ազատագրական շարժման կենդանի լեգենդների հետ, որպեսզի երիտասարդները լսելով նրանց խոսքը, շփվելով նրանց հետ գործնականում ճանաչեն հերոսներին ու տարբերակեն մարդուն հերոսության մղող գործոնները:

Վազգեն Սիսլյանը խոսեց իր ծննդավայր Լիբանանի, այնտեղ ծավալված քաղաքացիական պատերազմի և արդեն մանկական հասակից պարտադրված պատերազմին հարկադրաբար մասնակցելու մասին: Նա հանգամանորեն խոսեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ /ASALA/ ռազմաքաղաքական կազմակերպությանը միանալու մասին: Պատմեց Փարիզում իրականացված «Վան» ռազմական գործողության, գործողությունից հետո իրականացված դատավարության մասին: Հերոսի խոսքին հաջորդեցին գրական ակումբի անդամների հարցերը, որոնց ևս տրվեցին հանգամանալից պատասխաններ:

Խոսեցին նաև «Մշակույթի հայկական ֆոնդի» անդամները, որոնք նույնպես հրավիրվել էին հանդիպմանը: Բանաստեղծուհի Նարեն /Նարինե Հայրապետյան/ կարդաց Վազգեն Սիսլյանին նվիրած բանաստեղծություն:

Հանդիպման մասնակից Աշխեն Հակոբյանը վայրկյաններ հետո ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Այսօր ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվելու պ-ն Տիգրան ՊետրոսՅանցի կազմակեպված մի շատ գեղեցիկ հանդիպման Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ /ASALA/ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ Վազգեն Սիսլյան հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց 1981 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած «Վան» գործողության մասին, որի ղեկավարն է եղել հենց Վազգեն Սիսիլյանը, ապա ՀԱՀԳԲ-ի մարտիկների դատավարությունը, որը ցնցել էր աշխարհի շատ ու շատ մարդկանց: Իմ և ներկա գտնվող բոլոր մասնակիցների անունից ուզում եմ խորին շնորհակալությունը հայտնել պ-ն Տիգրան ՊետրոսՅանցին նման հանդիպմանը մեզ ականատես ու մասնակիցը դարձնելու համար և հնարավորություն տալու անձամբ զրույց ունենալու մեր ազգի արժանավոր զավակներից մեկի հետ:Պատիվ ունեմ»:

Հանդիպմանը մասնակցող «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական, բարեգործական հասարակական հազմակերպության նախագահ Կարո Կարապետյանը /Մորուք Կարո/ «Ի նշան երախտիքի՝ ազգային գաղափարներով առաջնորդվելու և իր ծավալած հայրենանվեր գործունեության համար» Տիգրան ՊետրոսՅանցին շնորհեց Հայկ Նահապետի արձանիկ:

Տիգրան Պետրոսյանցը շնորհակալություն հայտնեց Վազգեն Սիսլյանին և Կարո Կարապետյանին հանդիպմանը մասնակցելու, հանգամանալից խոսքի համար և նրանց հանձնեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:

Հանդիպման երկրորդ մասում իրենց նոր ստեղծագործություններից կարդացին Գայանե Ղազարյանը, Նաիրա Շահինյանը, Սուսաննա ՄարգարՅանը, Աշխեն Մելքոնյանը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 1247 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/15
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz