Երեքշաբթի, 27.10.2020, 20:54
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13083
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մայիս » 6 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
12:47
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ


«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ

ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՅՑԸ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔ

Մայիսի 4-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներն այցելեցին Աբովյան քաղաք:
Այցի առաջին մասում Մանկավարժականի ուսանողներ Արմենուհի Սումբուլյանը, Էվելինա Միրզոյանը, Գոռ Բակումյանը, Արև Ամիրշադյանը, Միշա Թադևոսյանը, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ուսանող Սոֆի Գրիգորյանը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի կուրսանտ Նաիրա Շահինյանը, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Իշխան Բադալյանը, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը պտույտներ կատարեցին Աբովյան քաղաքի հրապարակում և հանգստի գոտում, այցելեցին նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցի:
Այցի հիմնական նպատակի շրջանակներում «Չորեքշաբթեցիները» մասնակցեցին Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի «Աշխարըս մե փանջարա է» խորագրով գրական-գեղարվեստական երեկոյին, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին:


Տիգրան ՊետրոսՅանցը Աբովյան քաղաքի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց որ «Խիստ կարևոր են նմանօրինակ միջոցառումները, քանի որ դրանք կրկնակի խնդիր են լուծում: Առաջինը, որ դաստիարակչական արժեք ունեն և այսօր ապրողներին ու հատկապես երիտասարդությանը ծանոթացնում են մեծ հայի՝ Սայաթ Նովայի կյանքին և ստեղծագործությանը, երկրորդ, որ մշակութային կյանքը չեն պայմանավորում միայն մայրաքաղաքով: Այս առումով գնահատելի է Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի ղեկավար, կոմպոզիտոր, երգիչ Մամիկոն Բադալյանի աշխատանքն ու նվիրումը»:

 

Просмотров: 660 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/39
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2020 Хостинг от uCoz