ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հունվարի 25-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Մուտքի մոտ ակումբի անդամ Լիանա Մանուկյանը բոլոր աղջիկներին նվիրեց այս տարվա առաջին ձնծաղիկների փոքրիկ փնջեր:
Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ,
՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության խմբագիր Հովհաննես Շանթը: Նա պատմեց
ստեղծագործական իր առաջին քայլերի մասին, խորհուրդներ տվեց ակումբի
անդամներին և բոլոր ներկաներին նվիրեց վերջերս հրատարակած իր բանաստեղծական
գիրքը: Այդ ընթացքում էկրանին ցուցադրվում էր Հովհաննես Շանթի, Աշոտ
Միրզոյանի, Արմանուշ Նիազյանի կողմից նկարահանված հաղորդումը
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի մասին:
Հանդիպման երկրորդ հյուրը
բանաստեղծ, մշակութաբան, Սերբական գրական մրցանակի ասպետ, Հայաստանում
Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն էր: Նա ուսանողներին պատմեց
1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին Սերբիա,
այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն
կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին ստեղծագործելու
որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման բոլոր
մասնակիցներին նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՛՛2014
թվականի տարեմուտի ուղերձը,, գրքույկը: Նա ակումբի անդամ, ՛՛Եվրասյա՛՛
վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Նանա Մկրտչյանին և Մարիամ
Գևորգյանին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի
90-ամյակին նվիրված շքեղ ալբոմներ և առաջարկեց դպրոցն ավարտելուց հետո
սովորել մանկավարժական համալսարանում: Նա դիմանկարների ամերիկյան մի ալբոմ
նվիրեց Գոռ Բակումյանին:
՛՛Ակումբի անդամների
ստեղծագործությունները՛՛ բաժնում նոր գործեր ներկայացրեցին Նանա Մկրտչյանը,
Լիանա Մանուկյանը, Վիկտորիա Պետրոսյանը /Վիկա Վոկ/, Գայանե Գենջոյանը
/Դայանա Բելլ/, Արմենուհի Սումբուլյանը, Գոռ Բակումյանը, Գոհար
Մարտիրոսյանը, Նաիրա Հարությունյանը, Իշխան Բադալյանը:
՛՛Մշակութային լուսանցք՛՛ բաժնում Վահե Խալաֆյանը կարդաց բանաստեղծ Գևորգ
Էմինի ՛՛Սասունցիների պարը՛՛ ստեղծագործությունը: Անի Մարգարյանը երգեց իր
տեքստի հիման վրա ստեղծված ՛՛Զեյթունցիներ՛՛ երգը /ակումբի անդամները
հայրենասիրական լիցք կրող երգի տակ սրահում շուրջպար պարեցին/: Գոռ
Բակումյանը ցուցադրեց հանդիպման ընթացքում կատարած ճեպանկար-դիմանկարները:
Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց պատկերաշար հայոց թագավորների
մասին: Որոշվեց, որ առաջիկա հանդիպումներից մեկում նա դասախոսություն
ներկայացնի ՛՛Հայոց արքաները՛՛ թեմայով:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: