Կիրակի, 29.06.2025, 16:55
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11373
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունվար » 18 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
21:01
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Հունվարի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:



Հանդիպումն սկսվեց նվիրատվություններով: Տիգրան ՊետրոսՅանցը մի ձեռագործ նկար նվիրեց Տիգրանուհի Արշակյանին և նկարչական բարձրարժեք ալբոմ՝ ապագա նկարիչ Գոռ Բակումյանին:




Հանդիպման հյուրեր էին բանաստեղծ Հովհաննես Շանթը և լրագրող Արմանուշ Նիազյանը: Նրանք ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության համար նկարահանել էին հաղորդում ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի 2013 թվականի սեպտեմբերյան հանդիպումներից մեկի ժամանակ: Եվ նրանց պատրաստած նյութն անմիջապես ցուցադրվեց էկրանին բավականություն պատճառելով հանդիպման մասնակիցներին:




Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի տպագրության պատրաստ ժողովածուն:




Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ստեփանյանը /հատկապես ծափահարություններով ընդունվեց նրա ՛՛Լավ է լինելու՛՛ խիստ լավատեսական բանաստեղծությունը/, Վահե Խալաֆյանը, Արարատ Խաչատրյանը, Տիգրանուհի Արշակյանը, Սերինե Հովհաննիսյանը, Իշխան Բադալյանը /նաև կարդաց Մարինե Բադալյանի ստեղծագործություններից մեկը/:




Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ դասախոսություն ներկայացրեց իր ՛՛Տիգրանական՛՛ շարք-պոեմի առիթով էկրանային ցուցադրության միջոցով:




Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 1220 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/34
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2014  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz