՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
28.12.2013
Դեկտեմբերի 28-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը
նշեց, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ակումբն ստեղծել է 2013 թ-ի մարտի 14-ին՝ շաբաթվա չորեքշաբթի օրը, և
այդ օրվա անունից ստացել ՛՛Չորեքշաբթի՛՛ անուն: Սկզբնապես ակումբի
անդամներ են դարձել ՀՊՄՀ ստեղծագործող ուսանողները և աշխատակիցները: Կարճ
ժամանակ անց ակումբի անդամներ դարձան նաև ստեղծագործող ուսանողներ Երևանի
պետական համալսարանից, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից, Մխիթար
Հերացու անվան բժշկական համալսարանից, Հյուսիսային համալսարանից, Մոսկվայի
իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղից, աշակերտներ Երևանի
՛՛Եվրասիա՛՛ վարժարանից: Ուսանողներից բացի ակումբի անդամներ դարձան նաև
հանրապետության այլ բնակավայրերում ապրող ստեղծագործողներ: Համացանցում
բացված ՛՛Չորեքշաբթի՛՛, ՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են
ուսանողները՛՛, ՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am/ էջերը
հետաքրքրություն առաջացրեցին նաև հանրապետությունից դուրս: Առաջին
արձագանքը եղավ Արցախից: Արցախի պետական համալսարանի մի քանի ստեղծագործող
ուսանողներ ստեղծեցին ՛՛Չորեքշաբթիի՛՛ տեղի մասնաճյուղը: Ակումբին միացան
ստեղծագործողներ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Մամուլը, հեռուստատեսությունը և համացանցային կայքերը ևս հետաքրքրություն
հանդես բերեցին ակումբի գործունեությանը և պարբերաբար անդրադարձան ակումբի
աշխատանքներին /՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛,
՛՛9-րդ հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛
հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am,
mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/: Ստեղծվելով որպես գրական
ստուդիա՝ ՛՛Չորեքշաբթին՛՛ դարձավ նաև նկարիչների, երաժիշտների հանդիպման
վայր և վերաճեց ու դարձավ գրական ակումբ: Նա էկրանի վրա ցուցադրեց գրական
ակումբի 48 անդամների գրական ստեղծագործությունների ՛՛Չորեքշաբթի՛՛
ժողովածուն:
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ժողովածուի կազմի պատրաստման
համար Տիգրան ՊետրոսՅանցը ՛՛Ամերիկյան իմպրեսիոնիզմ՛՛ ալբոմով պարգևատրեց
երաժիշտ, ֆլեյտահար, ինքնուս նկարիչ Անի Հովակին: Նա Երևանի պետական
համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Վարսինե Հայրապետյանին
նվիրեց ՛՛Արցախի տատ ու պապ՛՛, ՛՛Եվրասիա՛՛ միջազգային դպրոցի 11-րդ
դասարանի աշակերտուհի Նանա Մկրտչյանին՝ ՛՛Հայաստան՛՛ գոբելենային նկարները:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Վարսինե Հայրապետյանը, Դայանա
Բելլը, Արմենուհի Սումբուլյանը, Էվելինա Միրզոյանը, Աննա Վիրաբյանը, Նանա
Մկրտչյանը /վերջինս նաև ներկայացրեց գրական-երաժշտական մանրապատում,
երաժշտական մասն ապահովեց նրա երկվորյակ քույրը, նույն դասարանի
աշակերտուհի Նենսի Մկրտչյանը/, Տիգրան ՊետրոսՅանցը:
Մշակութային
լուսանցք /ասմունք, երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ
ծափերի արժանացավ Անի Հովակը: Նա ֆլեյտայով ներկայացրեց Կոմիտասի մշակած
երկու եղանակ: Համո Սահյանի մեկ բանաստեղծություն ներկայացրեց Դայանա Բելը:
Արմենուհի Սումբուլյանը ներկայացրեց Վահան Հովհաննիսյանի ՛՛Մովսես
Գորգիսյան՛՛ բանաստեղծությունը և մի գործ Վահե Խալաֆյանից:
Հանդիպումն ամփոփեց և մասնակիցներին եկող Նոր տարվա առթիվ շնորհավորեց Տիգրան ՊետրոսՅանցը:
http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/12/blog-post_28.html?fb_action_ids=479733062135846&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map={%22479733062135846%22%3A515541331878284}&action_type_map={%22479733062135846%22%3A%22og.likes%22}&action_ref_map=[]
՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Դեկտեմբերի
28-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ակումբի հերթական հանդիպումը: Գիտական
գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ակումբն ստեղծել է 2013 թ-ի մարտի 14-ին՝ շաբաթվա չորեքշաբթի օրը, և այդ
օրվա անունից ստացել ՛՛Չորեքշաբթի՛՛ անուն: Սկզբնապես ակումբի անդամներ են
դարձել ՀՊՄՀ ստեղծագործող ուսանողները և աշխատակիցները: Կարճ ժամանակ անց
ակումբի անդամներ դարձան նաև ստեղծագործող ուսանողներ Երևանի պետական
համալսարանից, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից, Մխիթար Հերացու
անվան բժշկական համալսարանից, Հյուսիսային համալսարանից, Մոսկվայի
իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղից, աշակերտներ Երևանի
՛՛Եվրասիա՛՛ վարժարանից: Ուսանողներից բացի ակումբի անդամներ դարձան նաև
հանրապետության այլ բնակավայրերում ապրող ստեղծագործողներ: Համացանցում
բացված ՛՛Չորեքշաբթի՛՛, ՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են
ուսանողները՛՛, ՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am/ էջերը
հետաքրքրություն առաջացրեցին նաև հանրապետությունից դուրս: Առաջին
արձագանքը եղավ Արցախից: Արցախի պետական համալսարանի մի քանի ստեղծագործող
ուսանողներ ստեղծեցին ՛՛Չորեքշաբթիի՛՛ տեղի մասնաճյուղը: Ակումբին միացան
ստեղծագործողներ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Մամուլը, հեռուստատեսությունը և համացանցային կայքերը ևս հետաքրքրություն
հանդես բերեցին ակումբի գործունեությանը և պարբերաբար անդրադարձան ակումբի
աշխատանքներին /՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛,
՛՛9-րդ հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛
հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am,
mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/: Ստեղծվելով որպես գրական
ստուդիա՝ ՛՛Չորեքշաբթին՛՛ դարձավ նաև նկարիչների, երաժիշտների հանդիպման
վայր և վերաճեց ու դարձավ գրական ակումբ: Նա էկրանի վրա ցուցադրեց գրական
ակումբի 48 անդամների գրական ստեղծագործությունների ՛՛Չորեքշաբթի՛՛
ժողովածուն: Նոր
ստեղծագործություններ ներկայացրեցին Վարսինե Հայրապետյանը, Դայանա Բելլը,
Արմենուհի Սումբուլյանը, Էվելինա Միրզոյանը, Աննա Վիրաբյանը, Նանա
Մկրտչյանը /վերջինս նաև ներկայացրեց գրական-երաժշտական մանրապատում,
երաժշտական մասն ապահովեց նրա երկվորյակ քույրը, նույն դասարանի
աշակերտուհի Նենսի Մկրտչյանը/, Տիգրան ՊետրոսՅանցը:
Մշակութային լուսանցք /ասմունք,
երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ ծափերի արժանացավ Անի
Հովակը: Նա ֆլեյտայով ներկայացրեց Կոմիտասի մշակած երկու եղանակ: Համո
Սահյանի մեկ բանաստեղծություն ներկայացրեց Դայանա Բելը: Արմենուհի
Սումբուլյանը ներկայացրեց Վահան Հովհաննիսյանի ՛՛Մովսես Գորգիսյան՛՛
բանաստեղծությունը և մի գործ Վահե Խալաֆյանից:
Հանդիպումն ամփոփեց և մասնակիցներին եկող Նոր տարվա առթիվ շնորհավորեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Կարճ ժամանակ անց ակումբի անդամներ դարձան
նաև ստեղծագործող ուսանողներ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի
ճարտարագիտական համալսարանից, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից,
Հյուսիսային համալսարանից, Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի
մասնաճյուղից, աշակերտներ Երևանի ՛՛Եվրասիա՛՛ վարժարանից:
|
МНЮИ |
՛Չորեքշաբթի՛՛
գրական ժողովածուի կազմի պատրաստման համար Տիգրան ՊետրոսՅանցը ՛՛Ամերիկյան
իմպրեսիոնիզմ՛՛ ալբոմով պարգևատրեց երաժիշտ, ֆլեյտահար, ինքնուս նկարիչ
Անի Հովակին:
Տիգրան Հայազնը Երևանի պետական համալսարանի
բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Վարսինե Հայրապետյանին նվիրեց ՛՛Արցախի
տատ ու պապ՛՛, ՛՛Եվրասիա՛՛ միջազգային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի
Նանա Մկրտչյանին՝ ՛՛Հայաստան՛՛ գոբելենային նկարները:
Էվելինա Միրզոյանը ներկայացրեց նոր ստեղծագործություն
Արդյոք հույսի ճամփան էլ քո առջև չե՞մ բացելու,
Արդյոք լույսի շողեր էլ քո առջև չե՞մ սփռելու,
Արդյոք քո ճանապարհը ես այլևս չե՞մ հարթելու,
Իսկ դու հիմա,արդյոք,սիրտդ իմ առջև էլ չե՞ս բանալու:
Թեպետ դու էլ սիրտդ փակես,
Ամուր գրկես ու քեզ պահես,
Թեպետ ես էլ գնամ,կորչեմ,
Քո կյանքից ես հեռու փախչեմ:
Թեկուզ դու կաս ու էլ չկաս,
Քո մտքերում արդյոք ես կա՞մ,
Թեկուզ ես կամ,կամ էլ չկամ,
Իմ հուշերում ստվեր ես միայն:
Արդյոք դու ինձ համար երբևիցե մաքառե՞լ ես,
Արդյոք ինձ տեսնելիս մեգ է իջել քո աչքերին,
Արդյոք շեղբն է կտրել քո քար սիրտը,
Իսկ ես,արդյոք քո կարոտից պապակ մնացե՞լ եմ:
|