Հինգշաբթի, 28.03.2024, 16:44
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մայիս » 11 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
23:52
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ



Նելլի Հովհաննիսյան
Երևանի պետական համալսարան

ԿՈԼԻԲՐԻ

Ծերանոցում հանգստի ժամ էր. Ամեն մեկը զբաղված էր իր գործով: Երևի միայն  դու էիր անհանգիստ. այդքան սպասածդ պահը եկել էր:

 Փոշոտ հայացքդ մի կողմ նետեցիր ու բարի աչքեր նկարելով անլվա երեսիդ ասացիր.

-         Արդեն հոգնեցի նստելուց, պետք է նորից քայլել սովորեմ:

Բոլորը նույն ձևի միօրինակ ժպիտով ու ձեռքերի նույնական հարվածներով ծափահարեցին: Հետո մի կերպ դոդողալով ոտքի կանգնեցիր՝ մի ձեռքով բռնած  հաշիշակալած ծխախոտը, մյուսով՝ վիսկիով լի գավաթը ու երկուսն էլ առանց զղջալու նետեցիր գետնին: Բոլորն ավելի ուժեղ սկսեցին ծափահարել՝ նախանձից ու մի քիչ էլ ափսոսանքից թթված դեմքերով: Այդ պահին   դու քեզ հերոս էիր զգում ՝  ուժեղ ու սիրված:  Հետո նրանք դադարեցին ծափահարել ՝ շրջվեցին ու ամեն մեկը սկսեց իր նույն միօրինակ գործով զբաղվել՝ մոռանալով քո գոյության մասին: Դու էլի սկսեցիր քեզ մենակ զգալ: Հաղթանակդ կարճատև էր: Հետո հուսախաբությունդ թաքցնելու համար տետրդ բացեցիր ու սկսեցիր հավաքել այդ մի քանի քանի ակնթարթ տևած հաղթությանդ ամբողջ զգացողությունների բույլը ու մի քանի անգամ ընթերցելուց հետո հասկացար. միակ մարդը, ով իսկապես երջանիկ է  քո հաջողությունների համար ու ով դեռ երկար պիտի հպարտանա քեզնով՝ դու ինքդ ես: Դա պատահեց այն ժամանակ, երբ դու ծնողներ չունեի. Ով գիտե գուցե քեզնից բացի ևս երկու հոգի կարողանային մյուսներից մի փոքր երկար ուրախանալ քո ձեռքբերումով…  Մի կողմից երջանիկ էիր այդ հայտնագործությամբ, մյուս կողմից՝ ուզում էիր ի սրտե արտասվել:  Բայց դու հերոս էիր՝ չէիր կարող քեզ նման շռայլություն թույլ տալ: Սրտի ցավով հասկացար, որ  մի ամբողջ տարի  ստամոքդ ընդունած թույնը և նախապատրաստած ելույթը չէին բավարարել քեզ:

                                      ***

Երբ ծեր էիր՝ սիրում  էիր նստել ու հատիկ-հատիկ հաշվել բրնձի հատիկները: Այդ ժամանակ կյանքդ իմաստ էր ստանում ու քեզ ինչ-որ բանով պետքական էիր զգում: Հետո սկսեցիր ձանձրանալ ու սկսեցիր հաշվել ավազի հատիկները՝ դրանով կարող էիր զբաղվել միայն այն ժամանակ, երբ քեզ թույլ էին տալիս ծովափ դուրս գալ: Իսկ դա այնքան հազվադեպ էր լինում: Հաշվում էիր ՝ մեկ, երկու, երեք, … հազար… դրանք չէին վերջանում, իսկ օրը ավարտվում էր, ու սկսում էին քեզ փնտրտուքները: Դու վազում, փակվում էիր ալիքների տակ, որ քեզ չգտնեն, բայց ճերմակ մազերդ քեզ մատնում էին:

-         Այլո'ւ, մյուս անգամ այդքան հեռու չգնաս, թե չէ կպատժեմ, - ասում էր դայակդ:

Իսկ դու միայն ձևացնում էիր, թե մեղավոր ես զգում քեզ:

Միայն մի անգամ դու կարողացար լավ թաքնվել. քեզ օգնեց քամին. Նա խառնեց ալիքները իրար ու քեզ չգտան: Առաջին անգամ կյանքումդ դու քեզ ազատ զգացիր՝ ազատ ու թեթև… Դու շշնջում էիր, որ երջանիկ ես ու համբուրում էիր փրփրոտ քարերը: Այնքան մաքուր էր թվում ամեն ինչ, որ դու անգամ մոռացել էիր մահվան մասին:  Հետո շարժում լսեցիր ուվախեցած նայեցիր շուրջդ. Քեզ թվաց, թե քեզ գտել են: Սկզբում ոչինչ չտեսար: Հետո արհամարհելով արևի ճառագայթներին՝ գլուխդ ավելի բարձրացրեցիր ու աչքերիդ առջև հայտնվեց թանկարժեք քարերի մի շատ փոքրիկ հովհար: Այն այնքան կանաչ էր՝ կարծես զմրուխտ լիներ ու սադափի պես սև աչքեր ուներ: Հետո քեզ ժպտաց ու ինչ-որ ձայն հանեց:  Քեզ թվաց, թե հրաշք տեսար, ձեռք մեկնեցիր,  ուզում էիր բռնել այն, բայց հանկարծ այն անհետացավ:  Իզուր էիր քարերն իրար խառնում ու ուզում գտնել ու գանձը: Հետո զգացիր հիասթափության առաջին կաթիլն իր ամբողջ ուժգնությամբ: Բայց այդ պահին կարծես միանգամից մեծացար: Գուցե ուրիշների համար դա ոչինչ էր, բայց քեզ համար դա նոր հայտնագործություն էր. Դու հրաշք տեսար՝ թռչող հրաշք ու դա քեզ հույս տվեց, որ մի օր դու էլ կարող ես թռչել: Հետո ինքնակամ վերադարձար տուն: Բոլորը աչքիդ ուրիշ կերպ էին երևում, բայց չէիր հասկանում, թե ինչու: Դու վախենում էիր անգամ բարձրաձայնել այդ մասին: Բոլորը անհանգստացած հարցնում էին, թե որտեղ էի, իսկ դու միայն ժպտում էիր ու լռում:   Քո հրաշքը միայն քոնն էր ու դու անգամ չէիր ուզում պատմել այդ մասին:

Առավոտյան, երբ լվացվում էիր, նայեցիր հին ու կոտրված հայելու մեջ ու հասկացար, որ եթե կա մեկը որ ուրիշ է ու փոխվել է, ապա դա դու էիր, միմիայն դու… Օրուգիշեր գնում էիր նույն ափը ու փնտրում քո հրաշքը, բայց ապարդյուն…

                                                                     ***

Մի տարի առաջ առաջին անգամ արտասվեցիր: Դա այն օրն էր, երբ դայակդ քեզ պատժել էր ու ծեծել: Ամբողջ մարմինդ այրվում էր: Առաջին անգամ իսկապես փախար՝ այլևս ետ չվերադառնալու հստակ որոշմամբ: Հետո երբ մութ էր, սկսեցիր վախենալ: Ավելի ուշ սկսեցիր երազել  ետ վերադառնալու մասին, բայց ճանապարհը չգտար: Դու կարոտել էիր քո դայակին ու քո տունը: Սիրտդ սկսել էր ինչ-որ տարօրինակ ցավոտ զգացումից սեղմվել: Ու հանկարծ դեմքիդ իջավ առաջին կաթիլը, հետո երկրորդը, երրորդը… Քեզ թվաց անձրև է գալիս, գլուխդ բարձրացրեցիր, բայց զարմանքով տեսար, որ արև է: Հետո հասկացար, որ դու ես անձրևում: Հասկացար ու … սարսափեցիր…

***

-         Վազի՛ր, Այլու, վազի՛ր,- ծիծաղելով կանչում էր նա: Դու լեզու էիր ու դիդմամբ դանդաղեցնում քայլերդ: Չէ որ դա միակ բանն էր, որ նրան ուրախություն էր պատճառում:

-         Լուլա, դու ինձնից արագ ես վազում, սպասի՜ր, հոգնեցի,- քեզ թույլ ձևացնելով՝ ասում էիր դու:

-         Դե ես ոտքերիս փոխարեն անիվներ ունեմ, դրա համար քեզնից արագ եմ գնում, ինչ է, չես հասկանում, ախր ինչ հիմարն ես դու Այլու,- գոհ ժպտում էր նա:

Իսկ դու ոչինչ չէիր պատասխանում, ուզում էիր, որ երջանիկ լինի, թեկուզ միայն քեզ հետ, չէ որ նա միակն էր, որ իր գունավոր վրձիններով քո սրտում արև նկարեց:

-         Լուլա, գիտե՞ս, շատ տարիներ առաջ, երբ ես ծեր էի, ես մի փոքրիկ հրաշք տեսա: Բայց մինչև հիմա ոչ ոքի դրա մասին չեմ պատմել, ուզում ես քեզ պատմեմ, բայց խոստացիր, որ ոչ ոքի չես պատմի. Դա կլինի մեր գաղտնիքը:

Ու Լուլան ուրախ ժպտում էր քեզ: Իսկ դու քեզ  երջանիկ էիր զգում, չէ որ Լուլան էլ քեզ պես ոչ ոք չուներ իր կյանքում: 

 

                                                                                      ***

Արդեն որերորդ անգամ էիր Լուլայի մոտ, նստում ու խոսում նրա նկարի հետ: Բայց Լուլան քեզ չէր պատասխանում: Հետո քեզ թվաց, որ նա էլ քեզ չի լսում ու նորից քեզ սկսեցիր միայնակ զգալ…

 

                                                                 ***

Մանկատան բակում բոլորը իրենց գործերով էին զբաղված ու ոչ ոքի չէր հետաքրքրում, թե մյուսն ինչով է զբաղված: Բոլորն անտարբեր էին ամեն ինչի նկատմամբ, բացի քեզնից: Դու մեկ ամբողջ տարի նախապատրաստվել էիր այդ օրվան ու ցանկալի պահը եկել էր:

Դեմքդ արցունքերից սրբելով ու ուժ հավաքելով՝ կանգնեցիր տանիքի վրա.

-         Ես հոգնել եմ քայլելուց, ուզում եմ հանգստանալ, - ասացիր դու ու նետվեցիր ցած:

Բոլորը մի պահ կտրվեցին իրենց գործից ու սկսեցին բղավելով վազել դեպի քեզ: Դու երջանիկ ժպտացիր՝ քեզ օրվա հերոսն էիր զգում: Բայց հետո ամեն ինչ մթնեց… 

                                                                  ***

Դա եղավ այն օրը երբ դու քնից արթացար ու ամեն ինչ սկսեց քեզ չափազանց մեծ թվալ…

Հետո զգացիր, որ կարող ես դուրս գալ ու ոչ ոք քեզ չի կարող կանգնեցնել: Հանկած արևը սկսեց քեզ շատ մոտ թվալ ու զգացիր, որ կարող ես թռչել… Կյանքումդ առաջին անգամ քեզ ազատ զգացիր՝ ի վերջո հասել ես բաղձալի նպատակիդ: Հետո հոգնեցիր ու իջար ներքև: Տեսար ափին երկու հոգի են նստած ու փորձեցիր մոտենալ.

-         Հայրի՜կ, նայի՛ր. Այն ի՞նչ է՝ կարծես թակարժեք քարերի հովհար լինի: նայիր ինչ կանաչ է…

-         Դա կոլիբրի է, որդի՛ս, աշխարհի ամենափոքր թռչունը…

Դու լսում էիր ու ականջներիդ չէիր հավատում. Միթե քո մասին են խոսում:

Թռար դեպի օվկիանոս ու նայեցիր ներքև: Հետո հանկարծ ամբողջ ուժով սկսեցիր ժպտալ՝ վերջապես դու գտար քո հրաշքը՝ այստեղ ալիքների մեջ, այսքան մոտ.  Օվկիանոսի հատակում, ու կամաց փակեցիր հոգնած աչքերդ: Վերջապես դու իրոք  երջանիկ էիր…


***


Ես ծխում էի, բայց…
Չգիտեի ծխել,
Հազում էի անվերջ՝
Փորձելով տալ իմ ծխին
Թեկուզ մի պատկեր.
Բայց դեռ չէր ստացվում.
Ես սովոր չէի…
Ու չորացել էր
Բիբերիս վրա
Անձրևն անտարբեր.
Ոչ քայլ էր անում՝
Դեմքիցս մաքրի
Մառախուղը թաց,
Ոչ ետ էր գնում,
Որ թեկուզ շուրջս
Մի քիչ տեսնեի
Ու իմանայի
Թե ինչ է ասել՝
Լինել համարձակ…
Դեռ ծխում էի`
Լուռ երազելով,
Որ շուտով պիտի
Իմ ծխախոտի
Ծուխը հանդարտվի.
Ու կամաց-կամաց
Դառնում էի ես
Անզուսպ մտագար.
Խեղդվում էի,
Տանջվում էի,
Չէի ուզում, բայց,
ինքս ավարտել
Ու սպասում էի
Մինչև որ ինքն իրեն
Վերջանա
Խաղն անզգա…
Որ ես հաղթեի
Առանց պարտվելու՝
Թեկուզ գիտեի
Հաղթելը հեշտ է,
Որ պետք է պատվով
Պարտվել գիտենալ:
Դեռ ծխում էի.
Ու իմ պայքարից
Ուժասպառ եղած,
Գլուխս դրած
Սառը մի քարի
Անզգա նիրհում…
Ու դեռ ծխում էր
Ծխախոտը իմ
Մինչև վերջանար…

***


Մեղր էր ծորում.
Դու շուրթերդ լուռ ծամում ես,
Խառնվում են օդում թրծված
Քո մազերը
Ու դիմակիդ մի պատառը
Ներծծվում է …
Մեղր էր ծորում.
Թարթիչներդ
Ամեն ձևով ցանկանում են
Փակել հոգիդ. որ չփայլես
Մութ երկնքում…
Մեղր էր ծորում.
Արտասվում ես. Ինքդ էլ
Գուցե և չգիտես ՝ ինչի համար,
Արցունքներդ կպչուն ու պիրկ
Բանտարկում են
Պարզ երեսդ
Պատառոտված դիմակի տեղ…
Ապրե՛լ է պետք.
Մեղր էր ձուլվում…

***

Խաղաղագոչ անտունների

Ողբը լցված հառաչանքով,
Ու մռռացող կատուների
Մուկ որսացող հայացքը՝ սով,
Տանում են քեզ դեպի անդորր
Բնությունը երկրապնակ:
Լաց են լինում անտառների
Դեպ գետ վազող քարերը մերկ
Ու հեռավոր անդունդների
Հառաչանքը պոկվում է հեղգ
Քար շուրթերից անհունների,
Դեմքն է փնտրում խաղաղության…
Ուշ է սակայն…
Գիշերային աղջամուղջի
Բույրն է լցված սին տարփանքով,
Անտերացած որբ մրջյունի
Գիրկն է տենչում հյուլեներով,
Անտեսված ու վառված սրտով
Մաղագաթը անմահության…
… Դու մենակ ես այս խորթ տանը
Չկա ոչ մի աղոթքի վանկ
Մայր էլ ունես՝ քո պաշտպանը
Բայց անզոր ես, խուլ ու անկյանք…
Մեղանչել ես… Դու էլ գիտես
Եթե անգամ առանց կամքի
Մեկ է ցավ դու պատճառել ես
Գեթ մի բույսի կամ միջատի
…Ու նայելով` չես էլ տեսնում
Գոյը կյանքի՝ թեկուզև բարդ,
Բայց լռում ես ու չես զղջում…
Խելքի եկ, մա՜րդ…

Просмотров: 1270 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/88
Всего комментариев: 2
2 Tfsyqp  
0
buy atorvastatin 20mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg without prescription</a> order atorvastatin 80mg online

1 Mokkra  
0
order lipitor 10mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 10mg without prescription</a> buy atorvastatin 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz