ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ 2013» վիճակագրական-վերլուծական հատորը:
Առանձին բաժնով ներկայացված են Հայաստանի 15 բուհական գրադարանների 2013 թվականի տվյալները:
Ինչպես 2010, 2011, 2012 թվականներին, 2013 թվականին ևս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի գրադարանային հիմնական ցուցանիշները՝ ընթերցողների թիվը՝ 18.105 և տպագիր նյութերի շրջանառությունը՝ տացքը՝ 2.908.079 միավոր, ամենաբարձրն էին և չորրորդ անգամ անընդմեջ գրադարանը բուհական համակարգի գրադարանների մեջ գրավում է առաջին տեղը: Երկրորդ տեղում է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանը /8565 ընթերցող, 1.101.287 միավոր տացք/, երրորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարանը /7105 ընթերցող, 129.800 միավոր տացք/:
ՀՊՄՀ գիտական գրադարանը տացքի ցուցանիշով առաջինն է նաև Հայաստանի հանրային գրադարանների շարքում: Այս անվանակարգում երկրորդը Հայաստանի ազգային գրադարանն է 1.542.032 ցուցանիշով, երրորդը՝ Երևանի պետական համալսարանը՝ 1.101.287 ցուցանիշով:
ՀՊՄՀ գիտական գրադարանը հանրապետությունում երրորդն է ընթերցողների թվով: Առաջին տեղում Հայաստանի ազգային գրադարանն է 27.979 ընթերցողով, երկրորդը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարնը՝ 19.215 ընթերցողով:
|