Ուրբաթ, 26.04.2024, 15:04
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 15 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
02:19
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Գրողը, մանկավարժը
հայ նոր գրականության հիմնադիրը

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ


Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ.-ի հոկտեմբերի 15-ին Քանաքեռ գյուղում:
-1814թ. ծնողները Աբովյանին տանում են Էջմիածին` հոգևոր դպրոցում սովորելու:
-1820թ. Աբովյանը տեղափոխվում է Թիֆլիսի Տափիթաղի վանք` Պողոս վարդապետի դպրոց:
-1824թ. դեկտեմբերի մեկին Աբովյանը ընդունվում է նորաբաց Ներսիսյան դպրոց:
-1826թ. փետրվարին Աբովյանը գերազանց առաջադիմությամբ ավարտում է Ներսիսյան դպրոցը:
-Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո տեղի ունեցած ռուս-պարսական պատերազմի պատճառով մինչև 1828թ. սկիզբը Աբովյանն անց է կացնում Հաղպատում, Լոռվա ու Փամբակի սարերի լեռնաբնակների մոտ և Շիրակի սահմանամերձ վայրերում, Թելավիում ու Սանահինում:
Հայրենասեր պատանին ականատես է լինում հայ գյուղացու տառապյալ վիճակին, միաժամանակ նրա հերոսական պայքարին ընդդեմ պարսկական ու թուրքական հրոսակախմբերի:
-1828թ. ապրիլին ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո Աբովյանը վերադառնում է հայրենի տուն` Քանաքեռ, այստեղից` էջմիածին, որտեղ աշխատում է որպես դպիր, սինոդի գրագիր և թարգմանիչ:Արարատ լեռան գագաթը բարձրանալու նպատակով 1829թ. սեպտեմբերի 8-ին Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտն իր գիտական արշավախոմբով:
-Նույն թվի սեպտեմբերի 10-ին սինոդի թույլտվությամբ նրանց է միանում Խաչատուր Աբովյանը:
-Նույն ամսի 27-ին նրանք Մասիսի գագաթին էին:
-Դեկտեմբերի 5-ին ստանալով սինոդի անհրաժեշտ թույլտվությունը` Աբովյանը 1830թ. հուլիսի 11-ին ուղևորվում է Դորպատ:
-Սեպտեմբերի 3-ին նա արդեն իր հոգևոր վերածննդի վայրում էր` Դորպատում:
-Սեպտեմբերի 10-ին Խ.Աբովյանը Պարրոտից լսում է գերմաներենի առաջին դասը:
-1834թ. մայիսի 30-ին, իր խնդրանքով քննություն է հանձնում պատմությունից, աշխարհագրությունից, թվաբանությունից,երկրաչափու
թյունից, բնագիտությունից, ռուսաց լեզվից և իրավունք ստանում դասավանդելու մասնավոր դպրոցում:
-1836թ. հունվարի 8-ին Խ.Աբովյանը, իր բարեկամների և ուսանողական տարիների մերձավորների ուղեկցությամբ, թողնելով ընդմիշտ սիրելի քաղաքը` Դորպատը, բռնում է հայրենիքի ճանապարհը:-1836թ. հունիսի կեսերին Աբովյանը հասնում է Թիֆլիս:
-1837թ. փետրվարի 12-ին Աբովյանին նշանակում են Թիֆլիսի նորաստեղծ նահանգական դպրոցի տեսչի պաշտոնակատար և ռուսերեն լեզվի, աշխարհագրության և պատմության առարկաների դասատու:
- 1838թ. դեկտեմբերի 15-ին Աբովյանը դիմում է Էջմիածնի սինոդին` հոգևոր կոչումից ազատելու խնդրանքով:
-1839թ. հունվարի 23-ին սինոդն ազատում է Աբովյանին հոգևոր կոչումից:
-Սեպտեմբերի 8-ին Աբովյանը ամուսնանում է Թիֆլիսի վերաբնակիչ, էստոնացի Խրիստիան Ֆրեդրիխ Լօօզեի աղջկա` Էմիլիե Լօօզեի հետ:
-1840 թ. մայիսի 30-ին ծնվում է Աբովյանի առաջնեկը` Վարդան Աբովյանը:
-1843թ. հուլիսի 19-ին Աբովյանն ազատվում է Թիֆլիսի նահանգական դպրոցի տեսչի պաշտոնակատարի պարտականությունից և նշանակվում է Երևանի նահանգական դպրոցում որպես հաստիքավոր տեսուչ:
-Հուլիսի 25-ին ծնվում է Աբովյանի դուստրը` Զարմանդուխտը:
Հուլիսի վերջին օրերին Աբովյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան:
-1845թ. սեպտեմբերին Աբովյանը անգլիացի գրող և ճանապարհորդ Գ.Դ.Սեյմուրի հետ բարձրանում է Արարատ լեռան գագաթը:
-1848թ. փետրվարի 21-ին Ներսես կաթողիկոսը Աբովյանին հրավիրում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոցում դասավանդելու համար:
-Ապրիլի 2-ին վաղ առավոտյան Աբովյանը դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում:


Просмотров: 1297 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/160
Всего комментариев: 2
2 Aniudh  
0
buy lipitor 10mg for sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg</a> generic lipitor 10mg

1 Xvqhyc  
0
atorvastatin 20mg cost <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg oral</a> atorvastatin 80mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz