Կիրակի, 10.11.2024, 02:10
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11469
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Փետրվար » 16 » ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
01:00
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2011 թ.

     Գիտական գրադարանի թանգարանի ,,Հոբելյանական,, ցուցավահանակում բացվել է նոր ցուցադրություն նվիրված Հայոց ազատագրական շարժման մեծագույն գործիչներից մեկին` Զորավար Անդրանիկին: Ծննդյան օրվա առթիվ ներկայացված են Անդրանիկի հեղինակած ,,Մշո Առաքելոց վանքի կռիվը,, գիրքը,  նրա մասին գրված գիտական ու գեղարվեստական գրքեր: Արժանահիշատակ ցուցանմուշներ են Հովհաննես Շիրազի երկու բանաստեղծությունների ինքնագրերը, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի ինքնագիր կարծիքները Անդրանիկի մասին, 1916 թվականի փետրվարի 26-ին Անդրանիկին ուղղված դաշնակցական գործիչ Խաչատուր Կարճիկյանի ինքնագիր նամակը:

Ստորև ընթերցողին ենք ներկայացնում Հովհաննես Շիրազի ցարդ չհրատարակված ,,Անդրանիկի սուրը,, ստեղծագործությունը:

                ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՈՒՐԸ
                                                             Հայոց ազգային հերոս
                                  Անդրանիկ զորավարի անմահ հիշատակին


Այս առավոտ, երբ կորած բախտիդ դուռը բացվեց լուռ`
Համբուրեցի խենթացած հույսով դուռդ, Անդրանիկ,-
Քար լռության պատյանից ելավ անունդ, ինչպես թուր,
Ներիր, որ շատ երկարեց, մեր այս լուրդ, Անդրանիկ:

Բայց աչքովս ես տեսա` թանգարանդ երբ բացին`
Յոթ քաջեր ներս գալով` գլխարկները հանեցին,
Եվ ծերացած շուրթերով համբուրեցին ապակին,
Այն շղարշը, որի տակ դրվեց թուրդ, Անդրանիկ:

Յոթն էլ, դեռ լի վրեժով քաջերդ էին ծերացած,
Վար կռացան ու լացով համբուրեցին վերացած,
Հակոբ, Թորգոմ ու Սամվել, ու մայրերն այն քո փրկած,
Որոնց թուրքից ետ խլեց դալար կուռդ, Անդրանիկ:

Այսպես եկան, ծովացան, դարձրին գաղտնիքն հայտնի ծով,
Թանգարանը սրբացավ քո արծվենի պատկերով,
Թվաց, թե դուրս նայեցիր լեռնակարոտ աչքերով
Ու ձյուն դառավ Մասիսին սուրբ համբուրդ, Անդրանիկ:

-... Աման, փախեք, գալիս է ազրաիլը էրմանի,
Թողեք թոփ ու թոփխանա, վրեն գյուլլա չի բանի,-
Ճչում էին թուրքերը` փախչում սարից Սասունի,
Հազար տեղով դու թուրքին առար բուռդ, Անդրանիկ:

Գառների պես մորթվող մոլորվածներն հայ ցեղիս,
Հանվող աչքերն հայ մանկանց, մորթվածներն հայ ցեղիս,
Քեզ թուրքատյաց դարձրին կոտորածներն հայ ցեղիս,
Որ կայծակեց հայ վրեժ - անմեղ թուրդ, Անդրանիկ:

-Քիչ ենք` բայց հայ` մռնչում, թռչում էիր սարեսար,
Քո անունն էլ լսելիս` փախչում էր թուրքն այսահար,
Հայ ազգն էիր դու փրկում հայոց սրով այս արդար,
Դու իմ հայոց յոթերորդ Սասնա ծուդռ, Անդրանիկ:

Ուր դու էիր հայտնվում` հայոց լացն էր ծիծաղվում,
Հայ մանկիկներ մորթոտող թուրքի մայրիկն էր դաղվում,
Վաթսուն հայդուկ քո գնդով, թուրքի մի զորք էր թաղվում,
Դժոխքից էր փրկըվում մայրդ, քույրդ, Անդրանիկ:

Ու սրբացավ քո սուրն էլ` թանգարանվեց հույսերով,
Ով յոթերորդ Սասնա ծուռ, թուր կայծակի լույսերով,
Մասիս կելնեն թոռներդ, կամ ծոռներդ քո սրով,
Որ ծովանա Մասիսով ազգ-աղբյուրդ, Անդրանիկ:

...Քո տանջված աճյունն էլ օտար հողում չենք թողնի,
Կոմիտասի պես քեզ էլ կբերենք հողն հայրենի,
Քեզ կթաղենք արծվաբույն բարձունքներում Սասունի,
Տուն կբերե Մասիսն էլ լոկ այս թուրդ, Անդրանիկ:

Ահա դառել զինվորդ` ես քո սուրն եմ համբուրում,
Արարատի մայր հույսով քո անունն եմ համբուրում,
Ես հայ ոգու վահագնյա անշեջ հուրն եմ համբուրում,
Հայ ազգն ինքն է հավիտյան անշեջ հուրըդ, Անդրանիկ:


                                       ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
                                                   23.06.1963 թ.

Просмотров: 1785 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/289
Всего комментариев: 2
2 Ajebis  
0
oral atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">cheap lipitor 80mg</a> buy lipitor 20mg online cheap

1 Wbwbyr  
0
cheap lipitor <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg pills</a> lipitor 20mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz