Հինգշաբթի, 28.03.2024, 12:15
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մարտ » 9 » ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ - ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
15:10
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ - ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մարտի 8-ի տոնական օրը
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ, ԼՐԱԳՐՈՂ, ԿԻՆՈՎԱՎԵՐԱԳՐՈՂ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԵՏ




Մարտի 8-ին, տոնական օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:




Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ գրող, լրագրող, կինովավերագրող Հովհաննես Պապիկյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի շրջանավարտ է: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Մանկավարժականի բազմատիրաժ թերթում, անցել լրագրողի երկար ու հաղթանակներով լի ճանապարհ ու ներկայում ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակն է:



Տիգրան ՊետրոսՅանցը հյուրին ներկայացրեց ակումբի անդամ երեք տասնյակից ավելի ստեղծագործող երիտասարդների՝ հանրապետության տարբեր բուհերի հայցորդների, ուսանողների, դպրոցականների, երիտասարդների:

Հովհաննես Պապիկյանը խոսեց իր աշխատանքային գործունեության մասին, որի ընթացքում հանդիպել է բազում Հայոց մեծերի հետ, իսկ ավելի ուշ այդ հանդիպումների արդյուքում ֆիլմեր է նկարել նրանց մասին: Նա կոչ արեց երիտասարդ ստեղծագործողներին շատ կարդալ, կարդալ հայրենի գրողներին, կարդալ համաշխարհային գրականության մեծերին: Հանդիպման մասնակիցների մի մասին նա նվիրեց իր գրքերից: Մասնակիցների համար ցուցադրվեց նրա սցենարով նկարահանված «Վազգեն Առաջին» ֆիլմից հատված: Ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը Հովհաննես Պապիկյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:



Հանդիպման շարունակությունը կայացավ այլ դահլիճում, որտեղ մասնակիցները դիտեցին «Երկիր Մեդիա՛՛ հեռուստատեսության «ԼՈՒՅՍԻ ԱՐԱՀԵՏՆԵՐ» ծրագրով հենց այդ պահին հեռարձակվող հաղորդումը Տիգրան Պետրոսյանցի մասին:



Անակնկալով սկսվեց հանդիպման երրորդ՝ «Մշակութային լուսանցք» մասը: Ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Գոռ Բակումյանը մասնակից բոլոր աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ սպիտակ վարդեր նվիրեցին: Այնուհետև բոլոր խոսակցությունները շարունակվեցին տոնի առթիվ բացված սեղանի մոտ: Կենաց նվիրվեց Հայոց մայրերին: Ապա հայ բանաստեղծներից՝ Համո Սահյան, Պարույր Սևակ ստեղծագործություններ կարդացին Արարատ Խաչատրյանը, Գայանե Ասատրյանը, Նաիրա Շահինյանը:



Իրենց ստեղծագործություններից կարդացին Անի Մարգարյանը, Հրաչյան, Արարատ Խաչատրյանը, Իշխան Բադալյանը: Ակումբի անդամ Տիգրանուհի Արշակյանի «Մեկ, երկու, երեք» ստեղծագործությունը կարդաց Շուշանիկ Նահապետյանը, ապա 11-րդ դասարանցի քույրեր Նենսի և Նանա Մկրտչյանները բեմադրեցին նույն հեղինակի մանրապատումներից մեկը: Անի Մարգարյանը կատարեց իր բառերով գրված երեք երգ, որոնց կատարումն ուղեկցվեց պարով, տեղում արված դիմանկարների շարքը ցուցադրեց Գոռ Բակումյանը:



Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:


Просмотров: 1052 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Nzzhix  
0
buy lipitor medication <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> order lipitor 10mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz