12.286.478 միլիոն ԱՄՆ դոլար՝
«Հեռուստամարաթոն 2011»—ի արդյունքում Նվիրատվությունները շարունակվում են, եւ վերջնական գումարը անհամեմատ մեծ կլինի
12.286.478
միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում։ Սա
«Հեռուստամարաթոն 2011—ի» արդյունքն է՝ ըստ «Հայաստան» համահայկական
հիմնադրամի պաշտոնական կայքի։ Նախորդ տարի «Հեռուստամարաթոն 2010»—ի
արդյունքում ստացվել էր 20,8 միլիոն դոլարի խոստում։ Եթե հաշվի առնենք, որ
ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը դեռ
պիտի տեղի ունենա դեկտեմբերի կեսերին, ապա վստահությամբ կարելի է ասել, որ
նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցվի։ «Ջուր տուր, կյանք պարգեւիր»
խորագիրն ունեցող մարաթոնը տեւեց նոյեմբերի 24—ի երեկոյան ժամը 8—ից մինչեւ
նոյեմբերի 25–ի առավոտյան ժամը 8—ը։ Դեկտեմբերի երկրորդ կեսին հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս եւ կամփոփի արդյունքները։ |