Երեքշաբթի, 23.04.2024, 16:03
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 4 » ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
16:14
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը դարձավ 54 տարեկան

«ԱԶԳԸ, ՈՐ ՀԵՐՈՍ ՉՈՒՆԻ,

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շատ շրջանավարտներ, ուսանողներ 1988-1994 թվականներին մասնակցեցին Հայաստանի անկախության համար ծավալված շարժմանը և Արցախյան ազատամարտին: Հայոց պատմության այդ տարիները նաև նրանց նվիրումի արդյունքում դարձան աստեղային հայ ժողովրդի համար, որ 70 տարվա ռազմակալումից հետո կարողացավ վերականգնել ու մարտադաշտում պաշտպանել իր անկախությունն ու իր պատմական երկրամասի՝ Արցախի ազատագրումը և երկրորդ հայկական պետության ստեղծումը:

Այսօր համալսարանում սովորող ուսանողների համար հայրենասիրության դասերը միայն պատմական անցքերի, դրանց գեղարվեստական վերարտադրությունների միջոցով չի կատարվում: Ուսանողներն ամեն պահի տեսնում են համալսարանի բակում Արցայան ազատամարտի տարիներին զոհված համալսարանականների հիշատակին տեղադրված խաչքարը, ցուցավահանակներին ներկայացվող նրանց նկարները, նրանց մասին տպագրված հոդվածներն ու գրքերը:

Հայրենասիրության հերթական դասը կազմակերպվեց դեկտեմբերի 3-ին: ՀՊՄՀ ուսանողական խորհրդի և գիտական գրադարանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարան էր այցելել Հայաստանի անկաական շարժման առաջնորդներից, Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերի առաջին զոհերից, Հայաստանի ազգային հերոս, Մանկավարժականի շրջանավարտ Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանն ու թոռը՝ կրտսեր Մովսեսը: Իսկ առիթը հերոսի ծննդյան օրվա հետ էր կապված:

Մինչև ուսանողության հետ հանդիպումը՝ հյուրերը և համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին համալսարանի բակում կանգնեցված հիշատակի խաչքարի մոտ, թարմ ծաղիկներ դրեցին հուշարձանի պատվանդանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զահվածների հիշատակը:

Հանդիպումը կայացավ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի մեծ սրահում, մասնակցում էին տարբեր ֆակուլտետների հարյուրից ավելի ուսանող-ուսանողուհիներ: Դահլիճում էին նաև առաջին կուրս ընդունված և առաջիկա օրերին զինվորական ծառայության մեկնող ուսանող-զինակոչիկները:

«Պատմության ողջ ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ, որոնցով ազգը որոշել է իր ճակատագիրը, էությունը, մոտեցել իր արմատներին: Մենք հերոսների ազգ ենք: Հպարտության մի ամբողջ դաս ու տարածք է այն իրականությունը, որը դուք՝ որպես անկախության սերունդ, ապրում եք »,- նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու հիշեց Վազգեն Վեհափառի հայտնի տողերը. «Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»,- սա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար գնացին իրենց անձի, կյանքի, ապագայի կորստյան ճանապարհով՝ ազգային մեծագույն նպատակին՝ Հայրենիքը պաշտպանելու կռվին:

Հանդիպման ընթացքում Մովսես Գորգիսյանի մասին զեկույցով հանդես եկավ Համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Արուսյակ Գևորգյանը՝ ներկայացնելով հերոսի կենսագրությունը, անցած ուղին, հետաքրքիր դեպքեր՝ Մովսես մարդու, հայի, հերոսի մասին: «Մովսես Գորգիսյանն իմ սերնդի հերոսն է և այս դահլիճում նստած, ինչպես նաև համալսարանում սովորող 13 հազար ուսանողները հպարտ են, որ նրա ժամանակակիցն են ու շարունակելու են նրա երազած Հայաստանի կառուցման գործընթացը»,- եզրափակեց զեկուցողը:

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհավորելով հերոսի ծնունդը իր խոսքն ուղղեց դահլիճում նստած ուսանող-զորակոչիկներին՝ կոչելով մշտապես ապրել ու գործել Ազգային հերոսի նման ու նրա օրինակով:

«Օրհնյալ լինի ծնունդդ Մովսես, քանզի դու այն երջանկահիշատակ մարդկանցից ես, ում ծննդյան օրն օրհնյալ է ողջ հայության համար»»,- իր խոսքն այսպես սկսեց հերոսի այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը՝ նկատելով՝ «Մովսեսն այսօր շատ ավելի ողջ է, օգտակար իր խորհուրդներով, քան շատերը, որ պարզապես ապրում են»:

Մանկավարժական համալսարանում ընդունելության քննության ժամանակ հանդիպած և միմյանց հավերժ կապված հերոսի կինը անկեղծացավ՝ Մովսեսն իր համար մնաց ոչ միայն համակուրսեցի, դստեր հայր, կիսատ և չապրած տարիների ընկեր, ամուսին, այլև մարդ, ում նա շարունակեց ճանաչել նաև նրա երկնային կյանքի 26 տարիների ընթացքում. «Գուցե սխալ վարվեցի այս տարիներին ապրելով նրա հետ, սակայն Մովսեսն ինձ համար այդպես էլ չդարձավ հանգուցյալ: Նա ապրեց 28 տարի, սակայն կրթեց մի ողջ սերունդ: Մանկապարտեզը, դպրոցն ու բուհը այն վայրերն են, որ ինձ ստիպում են երջանիկ զգալ, իմ չապրած կյանքի, անձնական ողբերգության, լավագույն օրրանը դուք եք»:

Ռուզաննա Գորգիսյանը նկատեց, որ չափազանց համեստ է եղել գնահատականներում, սակայն տարիների ընթացքում Մովսես Գորգիսյանի մասին ժլատ խոսքերը, ստիպում են ըստ արժանվույն արտահայտվել նրա անձի մասին. «Ես ամեն օր կռվում եմ նրա հետ և պահանջ ունեմ նրանից. նա պատասխան պետք է տա, որովհետև թափուր մնաց Մովսես Գորգիսյան քաղաքական, հասարակական, ազգային գործչի, մարդու տեղը: Նա հայ ժողովրդի ամենավառ, բացառիկ, հայի հավաքական կերպար է, ով ծնվեց, մեծացավ ժողովրդի աչքի առաջ. նա նրանցից մեկն էր: Նրա անկեղծությունն էր, որ գնահատվեց»,-հավելեց Ռուզաննա Գորիգիսյանը:

Վերջինս նշեց, որ Մովսես Գորգիսյանի երազած Հայաստանը մասամբ է իրականացել՝ որպես ազատ և անկախ պետություն, բայց այն հայրենիքը, որը պետք է լինի հզոր, արդար, իրավական՝ դեռ անելիքներ ունի, Մովսեսի և մեր երազած Հայաստանը կառուցելու համար. «Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը»,- մեջբերելով հերոսի խոսքերը՝ եզրափակեց Ռուզաննա Գորգիսյանը:

Գիտական գրադարանի տնօրեն, «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը «Զորավար» հիմնադրամի կողմից Մովսես Գորգիսյանին հետմահու պարգևատրեց «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ. Սողոմոն Թեհլիրյան» մեդալով՝ այն հանձնելով կրտսեր Մովսեսին:

Ռուզաննա Գորգիսյանը շնորհակալություն հայտենց հանդիպման համար և բարձր գնահատեց հարազատ կրթօջախի դրական փոփոխությունները:

***

Տիգրան ՊետրոսՅանցի «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» կենսագրական հանրագիտարանի հոդվածը՝

ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ (ծն. 03.12.1961թ., Երևան - 19.01.1990 թ., Երասխ: Թաղված է Ծիծեռնակաբերդում), հասարակական-քաղաքական, ազգային գործիչ, հրապարակախոս, ՀՀ Ազգային հերոս (հետմահու, 20.09.1996 թ.): 1979 թ. Ավարտել է Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցը, 1984 թ՝. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: 1984-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1986-1987 թթ-ին եղել Է Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասան: 1987 թ-ին դարձել է Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ, հիմնադրել ու խմբագրել է կուսակցության «Հրապարակայնություն» և «Հայրենիք» ամսագրերը: 1989 թ-ին դարձել է «Անկախության բանակ» ռազմականացված կառույցի հիմնադիրներից մեկը: 1989 թ-ին հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայաստանի անկախ պետականության վերականգնման ելույթներով ու հրապարակումներով: Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում ելույթներով պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը: Անկախության հրապարակում 1988 թ-ի մայիսին 28-ին առաջինն է պարզել Հայոց Առաջին Հանրապետության Եռագույն դրոշը: Հետապնդումների է ենթարկվել և վեց անգամ կարճաժամկետ ձերբակալվել: 1990 թ-ի հունվարի 18-19-ին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանական մարտին և հունվարի 19-ին զոհվել: Նրա անունով են կոչվել Արարատի թիվ 2 մանկապարտեզը /1990 թ./, Երևանի թիվ 158 դպրոցը /2006 թ./: ՀՊՄՀ գիտխորհրդի որոշմամբ սահմանվել է «Մովսես Գորգիսյանի անվան կրթաթոշակ» /2006 թ./, Մովսես Գորգիսյանի սովորած լսարանն անվանակոչվել է «Մովսես Գորգիսյան» /2006 թ./: Հետմահու արժանացել է ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» /2008 թ./, «Զորավար» հիմնադրամի «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ. Սողոմոն Թեհլիրյան» /03.12.2015 թ./ մեդալների, «Գարուն» ամսագրի սահմանած «Նոյան տապան» մրցանակին՝ «Տարվա լավագույն հայ» անվանակարգում:

Երկեր
1.Ազատության ասպետը /նյութեր Պարույր Հայրիկյանի մասին/: Ե., 1989, 232 էջ:
2.Մեղադրում են /խմբագիր/: Ե., 1989, 154 էջ:

Դերեր
1.Արման Մանարյանի «Հող և ոսկի» ֆիլմ /գլավոր դեր/, 1984:

Просмотров: 1005 | Добавил: Mankavarj | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 Cycdzv  
0
lipitor pill <a href="https://lipiws.top/">lipitor 10mg drug</a> order atorvastatin 80mg pills

1 Mpxleo  
0
order atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 20mg</a> buy generic atorvastatin 40mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz