ԲԱՑՎԵՑ ԴՅՈՒՑԱԶՆԱԴՊՐՈՑ
«ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոնը մարտի 4-ին բացեցին «ՎԱՀԱԳՆ» դյուցազնադպրոցը, որտեղ ուսուցանվելու է Հայ ժողովրդի իրական պատմություն, ռազմագիտություն և անհրաժեշտության դեպքում նաև հայրենասիրական այլ առարկաներ:
Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը և հաջողության խոսք ուղղեց հիմնադիրներին՝ Մորուք Կարո Կարապետյանին և Համլետ Մարտիրոսյանին, ինչպես նաև դպրոցի ապագա սաներին:
Տիգրան ՊետրոսՅանցը դպրոցի գրադարանին նվիրեց «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:
Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |