Երեքշաբթի, 13.04.2021, 04:35
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11311
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Ապրիլ » 6 » ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ
08:02
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍԱՆՏ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում մարտի 26-27-ը, հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր:
Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսյալ և խիստ կարևոր, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Մշակութային դեսանտի մասնակիցներ էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վարդան Դևրիկյանը, պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, դոկտոր-պրոֆեսորներ Վահան Մեիքյանը, Գևորգ Ստեփանյանը, արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, դոկտոր Ալեքսան Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Թամար Հայրապետյանը, գիտության թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը, Կարեն Հայրապետյանը, Արտակ Մաղալյանը, Վոլոդյա Գասպարյանը, Արմեն Սողոյանը, Գուրգեն Վարդանյանը, Արծվի Բախչինյանը, Բենիամին Մայիլյանը, Հայկ Սամսոնյանը, Զոհրաբ Գևորգյանը, Վահրամ Ղարախանյանը, Խաչատուր Գասպարյանը, մտավորականներ Ավետիք Իշխանյանը, Գագիկ Գինոսյանը:
Հաջորդ օրը խմբի անդամները Պաշտպանության բանակի շտաբից մեկնեցին զորամասեր և դասախոսություններով հանդես եկան զինվորների առջև: 
Մարտունի քաղաքում Զատիկի արարողության կապակցությամբ կազմակերպվել էր զատկական սննդի ցուցադրություն և հենց տեղում Գագիկ Գինոսյանը տեղական պարամբի ու հավաքված երիտասարդության հետ կազմակերպեց հայկական պարերի ցուցադրություն:
Դասախոսական կազմի անդամների համար կազմակերպվեցին մշակութային այցեր Բերձորի և Շուշիի վանական համալիրներ, պատմական Տիգրանակերտի պեղավայր և թանգարան: Բերձորի եկեղեցում մշակութային դեսանտի մասնակիցներին դիմավորեց և եկեղեցում պահպանիչ աղոթքի խոսք ասաց Հայր Աթանաս վարդապետը: Եկեղեցու կառուցման մասին հանգամանալից տեղեկատվություն տվեց, Բերձորի վարչական շրջանի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը:
Այցի ընթացքում հանդիպումներ եղան «Չորեքշաբթի» գրական ակումբի Արցախի մասնաճյուղի անդամներ Հայասեր Հովսեփյանի և Մարիամ Պետրոսյանի հետ: 
Մշակութային դեսանտի մասնակիցները բազում տպավորություններով վերադարձան Երևան:

Տիգրան ՊետրոսՅանց

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն

Просмотров: 763 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz