Հինգշաբթի, 28.03.2024, 13:39
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Ապրիլ » 6 » ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ
07:56
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

«Հայաստան՝ հայրենի եզերք՝ Ջավախք»

Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը այս տարի նախատեսել է անցկացնել «Հայաստան, հայրենի եզերք» խորագրով ցուցադրությունների շարք։ Ամբողջ տարվա ընթացքում կցուցադրվեն գրադարանի պահոցներում գտնվող բոլոր այն գրքերը որոնք նվիրված են Ջավախքին, Նախիջեւանին, պատմական Հայաստանին եւ Արցախին։
Ջավախքին նվիրված ավելի քան հինգ հարյուր գիտական, գեղարվեստական եւ հանրամատչելի գրքերի ցուցադրությամբ երեկ տեղի ունեցավ «Հայաստան՝ հայրենի եզերք՝ Ջավախք» խորագիրը կրող ցուցանդեսը։ 
Ցուցափեղկերում ներկայացված են հսկայածավալ գրքերի կողքին կարելի է տեսնել Երվանդ Լալայանի, Գալուստ Տեր—Մկրտչյանի, մեծանուն հայ աշուղներ Ջիվանու, Հավասու հրատարակությունները։ Այցելուների ուշադրությունից չվրիպեց Ստեփանոս Մալխասյանցի՝ Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում կարդացած դասախոսությունների հիման վրա 1899 թ. տպագրված գիրքը։ Մարգարտաշարը լրացնում է Գրիգոր Տաթեւացու քառահատորյակը։
Ցուցադրության մասին պաշտոնապես խոսվեց երեկ, սակայն արդեն քսան օր է հարյուրավոր ուսանողներ մտնում են ցուցասրահ, ծանոթանում ներկայացվող գրականությանը։ «Ցուցադրությունը նախապես որոշվեց ներկայացնել մեկ պահարանով, հետո պարզվեց, որ դա քիչ է։ Չկարողանալով ներկայացնել բոլոր գրքերը վահանակների վրա, ստիպված եղանք ուցադրել նաեւ սեղանների վրա»,—ասաց ՀՊՄՀ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ապա ընդգծեց, որ ցուցադրությունը կազմակերպելիս փորձել են գիտական տեսանկյունից ներկայացնել Գրիգոր Տաթեւացու ծնունդով ջավախքցի լինելու փաստը. «Պատմության մեջ Տաթեւացի անունը կապվում է միմիայն իր գործունեության վայրի հետ։ Նա ծնունդով Ջավախքից է, որտեղից էլ սկսվել է իր կյանքն ու հետագա գործունեությունը»։
Գրքերի ցուցադրությանը զուգահեռ ներկայացված է նաեւ մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի դասախոս, պրոֆեսոր, ինքնուս նկարիչ, ջավախքցի Համլետ Միքայելյանի ջավախքյան թեմաներով մեկ տասնյակ գեղանկարներ։
ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ողջունելով ներկաներին եւ ցուցադրության կազմակերպիչներին, նախ նշեց, որ իրեն կաշկանդված է զգում՝ լինելով մեծ թվով մտավորականների շրջանում, այնուհետեւ շեշտեց, որ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են եւ պետք է դառնան ավանդական, եւ մաղթեց, որ հաջորդ անգամ գրքերի թիվն այնքան մեծ լինի, որ պահարանները քչություն անեն։
Քիմիկոս, խմբագիր Հովհաննես Այվազյանը խոսելով միջոցառման մասին՝ ասաց, որ ցուցադրությունը իր համար մեծ խորհուրդ ունի։ «Սա ոչ միայն գրքի ցուցադրություն է, այլեւ ուշադրության յուրօրինակ ձեւ՝ այդ երկրի, այդտեղ ապրող հայերի հանդեպ։ Այսօր եթե ուսումնասիրենք ջավախքցի մտավորականության մեծ մասի կենսագրությունը, ապա կնկատենք, որ նրանց առաջին սերունդը կրթվել եւ դաստիրակվել է մանկավարժական համալսարանում»։
Մանկավարժական համալսարանի ուսանող է եղել նաեւ բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը։ «Հայրս հետպատերազմյան շրջանում ավարտել է այս համալսարանը, ունի շատ ջերմ հուշեր եւ տպավորություններ բուհից, դասախոսներից, ռեկտորից եւ այլ երջանկահիշատակ գիտնականներից։ Այդ հիշողությունների մի մասը դեռեւս անտիպ են, եւ ես խոստանում եմ այսօր, այս լուսավոր օրը ձեռագրով հանձնել ձեզ»,– ասաց գրողի որդին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

26-03-2016, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ 

Просмотров: 881 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Efhmmd  
0
order atorvastatin <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> buy atorvastatin pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz