ԱՅՍ ԱՆԳԱՄ ԶՐՈՒՑԱԿԻՑԸ
ՄՈՎՍԵՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿՆ ԷՐ
«Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարը հայադաստիարակության, մեծանուն հայերի կյանքով երիտասարդ սերնդին հայրենի ժառանգությանը ծանոթացնելու գործը կարևորելով՝ փետրվարի 16-ին զրույցի էր հրավիրել ռուսական բանակի հայազգի փառահեղ զորականներից մեկին՝ գեներալ-համհարզ Մովսես Զաքարի Արղության Երկայնաբազուկին: Նրա հետ «զրուցեցին» հաղորդաշարի հեղինակ, պատմաբան Ավագ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի տեսչության պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան ՊետրոսՅանցը:
«Զրույցը» կհեռարձակվի մարտ ամսին:
Հաղորդաշարի հերթական հաղորդումներից մեկի «զրուցակիցը» հայ ազգի պանծալի զավակներից Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովն էր: Այդ«զրույցի» մասնակից Սերգո Երիցյանը և Տիգրան ՊետրոսՅանցը որոշեցին զրուցակցի՝ տաղանդավոր զորավարի մամուլի էջերում ցրված հիշողությունները, նամակները հրատարակել գրքով: Գիրքն արդեն պատրաստ է և շուտով կդրվի ընթերցողի սեղանին:
Սերգո Երիցյանը և Տիգրան ՊետրոսՅանցը այս անգամ որոշեցին գիրք հրատարակելԶաքարյան տոհմի իրավահաջորդ Արղության-Երկայնաբազուկ տոհմի մասին:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարները՝ հեղինակի |