Երեքշաբթի, 13.04.2021, 04:22
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16440
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հունիս » 16 » ՀԱՅՈՑ ԴՐՈՇԸ
07:53
ՀԱՅՈՑ ԴՐՈՇԸ
ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՕՐԸ

15.06.2011 թ.

     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում նշվեց Հայաստանի Հանրապետության դրոշի օրը:
     Հանդիսավորությամբ գրադարանի պատին ամրացվեցին Հայոց Եռագույնը, Հայաստանի Հանրապետության զինանշանը: Այդ մասում տեղադրվեց ,,Հայաստան,, ցուցավահանակը, որի վրա Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քարտեզն է, պետական խորհրդանիշներն են, Նախագահների, Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դիմանկարը և ,,Կանք, պիտի լինենք և միշտ շատանանք,, մակագրությունը:
     Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ողջունեց արարողության մասնակից ուսանողներին, աշխատակիցներին և խոսք ասաց Հայոց պետականությունների և դրոշների մասին:
    Սրահում հնչեցին ,,Մեր եռագույնը,, և ,,Կիլիկիա,, երգերը:




Այսօր պետական խորհրդանիշերի օրն է


Խորհրդանիշն էության, մտածողության, գաղափարի, կեցության կառույցների ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է: Ազգն իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի մի համակարգ, որը բնորոշ է դառնում իր լեզվամտածողությանը, մշակույթին, պատմությանը:

Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն՝ ազգային և միջազգային: Դրանք տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն նաև միջպետական հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետության բնութագրման և ճանաչման խորհրդանիշ-տարրերն են դրոշը, զինանշանը, օրհներգը: Պետական խորհրդանիշերի շարքին կարելի է դասել նաև տվյալ պետության դրամը:

Դրոշը

 Հայկական դրոշը Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշն է: Դրոշը երեք հավասար հորիզոնական զոլերով ուղղանկյուն պաստառ է, վերևում`կարմիր, մեջտեղում`կապույտ, ներքևում`նարնջագույն: Այս գույները դարեր շարունակ նույնացվել են հայ ազգի հետ: Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ օգոստոսի 24-ին`Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Իսկ 2006թ հունիսի 15-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովն ընդունել է նոր՝ «Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը:
Գոյություն ունեն այս գույների մի շարք մեկնաբանություններ, որոնցից առավել ընդունելի է հետևյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, նարնջագույնը` ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետևյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատև պայքարը գոյության, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:
  
Զինանշանը
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից


1992թ. ապր

իլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների,Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկիայի թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Օրհներգը
«Մեր Հայրենիք»
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար

Իր որդիքը արդ կանչում են

Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,

Բայց երանի՝ որ յուր ազգի

Ազատության կզոհվի:






Просмотров: 2756 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/128
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz