ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 21 տարին: Այդ առիթով ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կազմակերպվել է ՛՛Հայոց բանակ 21՛՛ ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ ցուցադրության են դրվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին նվիրված վերջին 21 տարում հրատարակված 160 գիրք ու գրքույկ: Ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ՛՛Հայոց բանակ - 10՛՛ գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ՛՛Ոգու փորձություն՛՛ և նրան նվիրված ՛՛Եվ ժամանակն այս Վազգեն Սարգսյանի ժամանակ՛՛, ՛՛Վազգեն՛՛, ՛՛Սպարապետ՛՛ գրքերը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ՛՛21-րդ դարի բանակ՛՛, ՛՛Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը՛՛ գրքերը: Ցուցադրության դրված գրքերից շուրջ հարյուը նվիրված է Արցախյան ազատամարտին ու Ազատամարտի մասնակից-մարտիկներին: Այստեղ առանցքային է ՛՛Արցախյան ազատամարտ՛՛ հանրագիտարանը: Ներկայացված են Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված տարբեր հեղինակների 4 գրքեր, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ՛՛Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44՛՛ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները և նրան նվիրված երկու կենսագրական գիրք: Քասնից ավելի գիրք ներկայացնում են առանձին ազատամարտիկների կենսագրություններ /՛՛Արթուրը. արծվի թռիչք էր նա՛՛, ՛՛Պետոն՛՛, ՛՛Ընկավ թռիչքի պահին՛՛, ՛՛Մերուժան՛՛, ՛՛Գրոհայինների հրամանատարը՛՛, Գեղամ կամ ընդհատված թռիչք՛՛, ՛՛Միայնակ գայլը՛՛ /: Ցուցադրվում են Արցախյան ազատամարտում զոհված հայաստանցիներին նվիրված Սասուն Գրիգորյանի ՛՛Հավերժության լուսամատյան՛՛ և Ստեփանակերտում հրատարակված Գալյա Առստամյանի ՛՛ԼՂՀ ազգային ազատագրական պայքար՛՛ գրքերը: Արցախյան գոյապայքարին են նվիրված Անդրանիկ Արշակյանի ,,Արցախյան գոյապայքար. 1985-1992՛՛, Բակուր Կարապետյանի ՛՛Արցախյան գոյամարտի համահավաք՛՛ հինգ հատորները, Հովհաննես Արմենակյանի ՛՛Ես մի զարկն եմ քո բազկի՛՛, Անահիտ Չիբուխչյանի ՛՛Դավթի վերադարձը՛՛, Մելանյա Պետրոսյանցի ՛՛Հատուկ գուդ՛՛, Սամվել Եղիազարյանի ՛՛Նվիրյալները՛՛, Ստեփանակերտում հրատարակված Սիրվարդ Մարգարյանի ՛՛Մարտակերտ՛՛, Մհեր Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմը և Շուշիի ազատագրումը՛՛ գրքերը: Ցուցադրվում է 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված մահապարտների գնդին նվիրված ՛՛Մահապարտներ՛՛ գիրքը: Ներկայացված են ՛՛Քայլենք հպարտ հայորդիներ՛՛ և ազատամարտի մասնակից, գնդապետ Արթուր Ալեքսանյանի ՛՛Սարն ի վեր՛՛ երգարանները: ՛՛Հայոց բանակ 21՛՛ ցուցադրությունը խիստ ուսանելի է. ուղղված է Հայոց հերոսական բանակի ներկայացմանը և ուսանողության ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը:
Սեփական լրատվություն
|