«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138,
27-07-2011
|
Տեղադրվել է` 2011-07-27 00:00:07 (GMT
+04:00) |
ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ
ՆՈՐ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ
Հայաստանի հավաքականն աշխարհի չեմպիոն Հայկական շախմատի տարեգրությունում մի նոր փայլուն էջ ավելացավ:
Գերազանց հանդես գալով Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային
8-րդ առաջնությունում, Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց
մոլորակի ուժեղագույն թիմի տիտղոսը: Շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն
Հայաստանի հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր
Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մարզչական գործունեության
մեծ փորձ ունեցող Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ մեկ անգամ եւս հաստատեցին
հայկական շախմատի բարձր վարկանիշն աշխարհում, մրցախաղերի ընթացքում դրսեւորեցին
իրենց վարպետությունն ու միասնականությունը եւ արժանիորեն նվաճեցին աշխարհի թիմային
առաջնության հաղթողի կոչումը: Նախորդ մրցաշրջանում մեր շախմատիստները մի փոքր զիջել
էին առաջատարի դիրքերը, սակայն կրկին համախմբեցին իրենց ուժերն ու հայտնվեցին
արժանի բարձունքին:
Այս փառահեղ հաղթանակի առթիվ շնորհավորում ենք մեր հավաքականին,
բոլոր մարզասերներին, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությանըՙ
հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մեր շախմատիստների փառահեղ
նվաճումները պետք է ոգեշնչեն եւ օրինակ ծառայեն մյուս մարզաձեւերի
ներկայացուցիչների համար:
mankavarzh.do.am կայքը միանում է այս շնորհավորանքին
|