Կիրակի, 22.05.2022, 21:10
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13098
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 28 » ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, ԹԵՐԹԻՑ
10:29
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,, ԹԵՐԹԻՑ

Ցուցադրում են նկարիչ մանկավարժները

Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանը երեկ ապրում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչական շնչով. այստեղ հանդիսավորապես բացվեց հաստատության հինգ մանկավարժ–նկարիչների (Արա Հակոբյան, Սոս Հարությունյան, Արթուր Մարտիրոսյան, Վահրամ Հակոբյան եւ Լիլիթ Ֆլջյան) աշխատանքների խմբակային ցուցահանդեսը։
Բացման արարողությունը կատարելով, արվեստաբան պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանն ասաց, որ վերոհիշյալ հեղինակները (բոլորն էլ՝ ՀՆՄ անդամներ) թարմություն եւ աշխուժություն են բերում դիտողների շրջանում։
ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանն իր խոսքում շատ հետաքրքրական համարեց ցուցադրությունը, կարեւորելով այն, որ  հեղինակներն իրենց փորձն են փոխանցում ապագայի արվեստագետներին։ Նրանք բերել են ճշմարիտ արվեստ, գեղեցիկ արվեստ, ազգային նկարչություն՝ ի հակակշիռ նրանց, ովքեր վրձնահայացք են հառել դեպի դուրս։ «Նրանց նկարչությունը ազգային հիմքի վրա է հենված»,–ասաց նա, հայտարարելով, որ առաջներում ՀՆՄ անդամ ընդունելիս հաշվի էր առնվում նաեւ տվյալ հեղինակի ուսումնական «պաշարը». գեղարվեստի ակադեմիա՞ն է ավարտել, թե՞ մանկավարժական համալսարանը։ Հիմա նման համեմատություն չկա, եւ հենց դրա վկայությունն է ներկա ցուցադրությունը։ Այստեղ յուրաքանչյուրի արվեստը նկատելի, շոշափելի է դառնում ցուցադրված՝ յուրաքանչյուրի մեկ տասնյակ աշխատանքների շնորհիվ։
Արվեստաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Ղազարյանի գնահատմամբ ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից դրսեւորումները գեղեցիկ են, ոճական առումով՝ բազմազան, հեղինակները աշխատանքային արդյունավետ ընթացքի մեջ են, եւ հեռու չէ ժամանակը, երբ նրանք կդասվեն անվանիների շարքը։
Ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը, դրվատելով համեմատաբար երիտասարդ հեղինակներին, ասաց. «Բոլորն էլ հայ նկարիչներ են. մեկնումեկին չես կարող շփոթել ուրիշների հետ։ Նրանք բերել են իրենց սիրելի հայրենիքի չքնաղ գույները»։
Ցուցահանդեսը համառոտ վերլուծության ենթարկեց արվեստաբան Սարո Սարուխանյանը։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

28-04-2011


Просмотров: 1390 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/199
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz